Categories: Սոցցանցեր

Իլոն Մասկը հարցրել է՝ ինչո՞վ կարող է օգնել բելառուսներին: Խնդրանքները՝ հրապարակային աջակցելուց մինչև Լուկաշենկոյին Մարս ուղարկել

Բելառուսում և Ռուսաստանում բողոքել են, որ Արևմուտքում ուշադրություն չեն դարձնում Մինսկում ընթացող իրադարձություններին: Թվիթերյան օգտատերերը դիմել են Մասկին՝ խնդրելով նրա աջակցությունը:

Իլոն Մասկը պատասխանել է թվիթերյան օգտատիրոջ գրառմանը Բելառուսում նախագահական ընտրություններից հետո մեկնարկած զանգվածային բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ բռնությունների վերաբերյալ:

Բելառուս կրակի մեջ է, սպանություններ, ծեծ ու ջարդ. այսպես է ավտոկրատիան հաղթում ընտրություններում: Տարածեք տեղեկությունը, Իլոն Մասկ, Բիլ Գեյթս, ով պատահի: Եթե ունեք հարթակ, օգտագործեք այն:
Ցավում եմ այդ ամենը լսելու համար: Ինչո՞վ կարող ենք օգնել:

Գրեթե մեկ ժամվա ընթացքում Մասկն ավելի քան հազար պատասխան է ստացել: Նրան առաջարկել են տեղեկատվությունը տարածել Արևմուտքում, հայտարարությամբ հանդես գալ և նույնիսկ Tesla-յի վրա սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշ բարձրացնել:

Պարզապես տարածեք տեղեկությունը, Իլոն, աշխարհը պետք է տեղեկանա: Եվ իհարկե բաժանորդագրվեք (ընտրովի):
Հրապարակային քննադատեք Բելառուսում տեղի ունեցող բռնությունները: Որոշ հայտնի երաժիշտներ այդպես են վարվել արդեն:
0) Ուշադրություն մեդիայի կողմից 1) Ճնշում այլ պետություններից 2) Ֆինանսական աջակցություն նրանց, ովքեր ահաբեկված են ոստիկանությունից ու բանակից:
Եվ, խնդրում ենք, սպիտակ Tesla-յի վրա կարմիր ժապավեն ամրացրեք. սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշը մեր պատմական դրոշն է:
Լուկաշենկոյին հրթիռ տվեք, որ թռչի: Եթե լուրջ, տարածեք տեղեկություն Բելառուսում կատարվողի մասին: Մենք այստեղ միայնակ ենք պայքարում բռնապետի բանակի դեմ, առանց այլ երկրների աջակցության:
Տոմս մեկ ուղղությամբ, խնդրում եմ:
Խնդրում եմ, այս սրանցից բաժանեք բելառուսներին:

Մասկի թվիթի նկատմամբ ուշադրության մեծացումը կապված է եվրոպական և ամերիկյան լրատվամիջոցներում բելառուսական ցույցերի թեմայի լուսաբանման հարցերով: Ռուսական և բելառուսական թվիթերյան տիրույթում ի հայտ են եկել մեղադրանքներ կեղծավորության համար:

Միջազգային մամուլը թքած ունի Բելառուսի վրա. միայն DW-ն ունի երկրորդ աստիճանի լուր:
Ուշագրավ է, որ միջազգային ԶԼՄ-ները քիչ են ներկայացնում Բելառուսում տեղի ունեցողը (առաջարկվում է միասնական կայք ստեղծել և թարգմանել լուրերը):
Իսկ համաշխարհային ԶԼՄ-ների և Բելառուսի վերաբերյալ լռության մասին. եվրոպական երկրում փողոցում խաղաղ ցուցարարների են սպանում: Ում է դա հետաքրքիր:

Այս համատեքստում Թվիթերում սկսվել է բանավեճ Բելառուսի իրադարձությունների նկատմամբ հետաքրքրության շուրջ: Լրագրողների մի մասը, ընդհակառակը, նշել են, որ արևմտյան մամուլը մեծ ուշադրություն է դարձնում տեղի ունեցողին:

Ռոյթերս, Բլումբերգ, ՖՏ. բազմաթիվ նյութեր են հրապարակում Բելառուսի մասին, սակայն նշում են, որ նրանք լռում են:
Շպիգելն ու Շտերնը ամեն օր գրում են:
Հարավային Սուդանում երեկ 70 մարդ է մահացել բանակի հետ ընդհարումներից, դու այդ մասին ինչ-որ բան լսե՞լ ես:
Այսինքն Եվրոպայի համար Բելառուսն այժմ Հարավային Սուդա՞ն է. պարզ է:

Ֆրանսիացի լրագրող Էմանուել Գրինսպենը փորձել է պատճառները նշել, թե ինչու են արևմտյան լրատվամիջոցները քիչ անդրադառնում Բելառուսի դեպքերին:

Մենք միայն մեր աշխատանքն ենք իրականացնում: Հանրությունն այնքան էլ հետաքրքրված չէ: Օգոստոս, փոքրիկ երկիրն ի սկզբանե երկաթե բռունցքի ներքո է: Գործնականում՝ զոհեր չկան, աղմկելու կարիք չկա, նույնիսկ խմբագիրները լավ չեն հասկանում, թե ինչու է սա հնարավոր շրջադարձային պահ:
Ազնիվ ու իրական բացատրություն, թե ինչու Բելառուսն առաջին էջերին չէ: Կավելացնեի՝ չկա աշխարհաքաղաքական անկյուն, ինչպես Ուկրաինայի դեպքում:
Գումարած՝ ԱՄՆ-ում այս տարի արդեն ոստիկանական ուժի գործադրման ծայրահեղական երևույթ դիտարկվել է, զարմացնելու նոր բան չկա:
Լրագրողներն, իհարկե, մեղավոր չեն, նրանք իրենց աշխատանքն անում են:

«Մեդուզայի» անգլալեզու տարբերակի խմբագիրն առավել կտրուկ է արձագանքել քննարկումներին: Նա պատասխանել է ԱՄՆ-ի պայմանական բնակիչների վերաբերյալ հարցին:

Եթե անկեղծ՝ դու պետք է հասկանաս, որ մեզ՝ ամերիկացիներիս համար միևնույն է այն, ինչը մեզ անմիջապես չի վերաբերում:
Բոլոր ռուսաստանցիներին, ովքեր դժգոհ են նրանից, որ ամերիկացիներին չեն հետաքրքրում Բելառուսի անկարգությունները, հաշվի առեք, որ մեզ համար միևնույնն են լինելու Ռուսաստանի ապագա անկարգությունները:

Հավելենք, որ Tesla-յի և SpaceX-ի ղեկավարն Արևմուտքի ամենահայտնի մարդկանցից մեկն է, ով հրապարակայնորեն անդրադարձել է տեղի ունեցածին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021