Օգոստոսի 14, 2020, 10:55
Խմբագրություն Hovhannisyan
270

Հայաստանում Covid-19-ով վարակվածության 276 նոր դեպք է հաստատվել

Նախորդ օրը Հանրապետությունում կորոնավիրուսից մահացել է 5 մարդ, առողջացել են 267-ը: Փաստացի բուժում է ստանում 6082 պացիենտ:

Դիմակ կրելը դեռևս պարտադիր է / © AUI / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Վարակվածության հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 41299-ի: Առողջացածների թիվը դարձել է 34164: Նախորդ օրը կատարված թեստերից 1189-ն են եղել բացասական: Մինչ օրս կատարված թեստերի ընդհանուր թիվը 181962 է:

Կորոնավիրուսից մահացածների թիվը Հայաստանում հասել է 814-ի: Նախորդ օրը մահացած պացիենտները եղել են 83 (տղամարդ), 69 (կին), 82 (տղամարդ), 78 (տղամարդ) և 70 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Վարակվածների շրջանում այլ պատճառով մահացությունների թիվը դարձել է 239՝ վերջին 24 ժամում ավելանալով 1-ով:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն