Օր 12. Արցախը շարունակում է հերոսական դիմակայությունը. ԹԱՐՄԱՑՎՈՂ — Շեշտ.am (shesht.am)
3 րոպե
Խմբագրություն

Օր 12. Արցախը շարունակում է հերոսական դիմակայությունը. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ է արել մարդասիրական նկատառումներով դադարեցնել ռազմական գործողությունները՝ դիակների և գերիների փոխանակության համար: Արտգործնախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվել են Մոսկվա՝ խորհրդակցությունների:

Պատերազմը շարունակվում է / © ՀՀ ՊՆ

00:50 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ է արել մարդասիրական նկատառումներով դադարեցնել ռազմական գործողությունները՝ դիակների և գերիների փոխանակության համար: Արտգործնախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվել են Մոսկվա՝ խորհրդակցությունների:

Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը բնագրով.«После серии телефонных переговоров с Президентом…

Gepostet von Վահրամ Պողոսյան am Donnerstag, 8. Oktober 2020

23:30 Վահրամ Պողոսյանը գրում է. «Աստված մեզ հետ է, և պատերազմից հետո Ղազանչեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգերը կրկին ղողանջելու են առաջվա պես, բայց թե թշնամու ձայնը ինչպես և որտեղ է կտրվելու, շուտով կասի ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ»:

Պատերազմ մեկնաբանելը ծանր ու պատասխանատու աշխատանք է, քանի որ մարդիկ անընդհատ սպասում են նորության: Իրականում անցնող օրը…

Gepostet von Վահրամ Պողոսյան am Donnerstag, 8. Oktober 2020

23:00 Ժամը 19:30-ից 21:20-ն ընկած ժամանակահատվածում Վարդենիսի տարածաշրջանում խոցվել է հակառակորդի 7 ԱԹՍ:

11:04 Հարավային ուղղությամբ հրետանային գերճշգրիտ հարվածներով հակառակորդին պատճառվում է մարդկային ուժի մեծ կորուստներ։ Հայկակական ստորաբաժանումները քիչ առաջ ոչնչացրել են նաև թշնամու չորս միավոր Դ-30 հաուբից՝ անձնակազմով և զինամթերքով՝ թույլ չտալով զբաղեցնել կրակային դիրքեր։

10:15 Հարավային ուղղությամբ րոպեներ առաջ հակառակորդի երկու ԱԹՍ է խոցվել։

9:20 Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրավիճակը կայուն-լարված է եղել: Հաղորդվում է, որ վաղ առավոտյան ժամը 08:30-ի շրջանում հարավային ուղղությամբ հակառակորդը կենտրոնացման շրջանից գրոհի փորձ է ձեռնարկել, սակայն, կորցնելով երեք միավոր ռազմական տեխնիկա և տալով ավելի քան քսան զոհ ու վիրավոր, Ջեբրայիլի մատույցներից գումարտակի կազմով դիմել է փախուստի։

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.