Կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերը Հայաստանում 190-ն են
Փաստացի բուժում ստացողների թիվը Հանրապետությունում հասել է 4041-ի: Նախորդ օրը Covid-19-ից մահացել է 4 մարդ, ապաքինվել են 402-ը:
Վարակվածության հաստատված դեպքերի թիվը երկրում հասել է 44461-ի: Առողջացածների թիվը հասել է 39257-ի: Նախորդ օրը կատարված թեստերից 2173-ը բացասական են եղել: Մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 213644 թեստավորում:
Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 891-ի: Նախորդ օրը մահացած պացիենտները եղել են 64 (տղամարդ), 81 (կին), 61 (կին) և 83 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 272 է:
Հավելենք, որ այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվող հարցերը վերաբերում են արտակարգ դրություն չհայտարարելու կամ չերկարաձգելու դեպքերում կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կարանտինային միջոցների կիրառմանը:
Մեկնաբանությունները