Հայաստանում Covid-19-ով վարակվածության 210 նոր դեպք է հաստատվել
Վերջին 24 ժամում Հանրապետությունում կորոնավիրուսից մահացել է 1 մարդ, առողջացել են 244-ը: Փաստացի բուժում ստացող պացիենտների թիվը դարձել է 5748:
Առողջացածների ընդհանուր թիվը հասել է 35226-ի: Նախորդ օրը կատարված թեստերից 1696-ն են եղել բացասական: Մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 188567 թեստավորում:
Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 833-ի՝ նախորդ օրն ավելանալով 1-ով: Մահացած պացիենտը եղել է 70 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Վարակվածության հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 42056-ի: Վարակվածների շրջանում այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը հասել է 249՝ նախորդ օրն ավելանալով 4-ով:
[miniorange_social_login]
Մեկնաբանությունները