Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում ավելացել է 263-ով — Շեշտ.am (shesht.am)
1 րոպե
Խմբագրություն

Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում ավելացել է 263-ով

Նախորդ օրը Հանրապետությունում Covid-19-ից մահացել է 3 մարդ, առողջացել են 250-ը: Փաստացի բուժում ստացող պացիենտների թիվը հասել է 5756-ի:

Արտակարգ դրությունը շարունակվում է / © AUI

Կորոնավիրուսից մահացածների թիվը Հայաստանում հասել է 836-ի: Վերջին օրվա ընթացքում մահացած պացիենտները եղել են 61 (կին), 55 (տղամարդ) և 81 (կին) տարեկան: Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը դարձել է 251:

Վարակվածության հաստատված դեպքերի ընդհանուր թիվը դարձել է 42319: Առողջացածների ընդհանուր թիվը հասել է 35476-ի: Նախորդ օրը կատարված թեստերից 1730-ը բացասական են եղել, իսկ մինչ օրս կատարված թեստերի ընդհանուր թիվը 190560 է դարձել:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.