Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության 321 նոր դեպք է հաստատվել — Շեշտ.am (shesht.am)
1 րոպե
Խմբագրություն

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության 321 նոր դեպք է հաստատվել

Նախորդ օրը Covid-19-ից մահացել է 5 մարդ, առողջացել են 235-ը: Փաստացի բուժում է ստանում 9914 պացիենտ:

Շտապօգնության վարորդ / © Hetq

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հաղորդմամբ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվը դարձել է 37317:

Առողջացածների ընդհանուր թիվը 26478 է: Փաստացի բուժում է ստանում 9914 պացիենտ: Նախորդ օրը կատարված թեստերից 1167-ն են բացասական եղել: Մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 157152 թեստավորում:

Կորոնավիրուսից մահացությունների թիվը հասել է 705-ի: Վերջին 24 ժամում մահացած պացիենտները եղել են 63 (կին), 65 (կին), 67 (տղամարդ), 86 (տղամարդ) և 77 (կին) տարեկան։ Հաղորդվում է, որ բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.