Microsoft-ը հայտնել է Windows 10-ի վերաձևման մանրամասները — Շեշտ.am (shesht.am)
2 րոպե
Խմբագրություն

Microsoft-ը հայտնել է Windows 10-ի վերաձևման մանրամասները

Windows 10 OS-ի պատկերանիշն ու ծրագրերի պատկերակները վերանկարելու են նոր ոճով: Նոր դիզայնն էականորեն տարբերվելու է հնից:

Microsoft-ի գրասենյակ, Հնդկաստան / ©analyticsindiamag.com

Microsoft-ի դիզայնի և հետազոտությունների հարցերով փոխնախագահ Ջոն Ֆրիդմանը պատմել է Windows 10 օպերացիոն համակարգի դիզայնի փոփոխության մասին: Համակարգն ուզում են դարձնել ավելի օրգանական և ժամանակակից, ուստի պատկերանիշն ու ծրագրերի պատկերակները վերանկարել են Fluent Design ոճով: Վերաձևման գլխավոր նպատակն առավելագույնս միատեսակ դարձնելն է:

Նոր պատկերակների օրինակները. նրանց մեջ է նաև ՕՀ-ի պատկերանիշը / ©Medium

Fluent Design-ը ներկայացվել է մոտ երկու տարի առաջ Microsoft Build 2017 համաժողովի ժամանակ: Այն պահպանում է հասարակ տեսքը, բայց հեռու է Windows 8-ում և 10-ում կիրառված Metro UI հարթ դիզայնից: Fluent Design-ն բնորոշ են ստվերը, հետնապատկերի ողողվածությունը, պատկերակների վրա նշորդը (կուրսոր) պահելիս ամենատարբեր էֆեկտները:

Պատկերակները՝ 3D ֆորմատով / ©Medium

Օպերացիոն համակարգի հիմնական պատկերանիշը (logo) նույնպես կփոխվի: Ներկայիս Windows 10-ում այն մեկ գույնից է բաղկացած, իսկ նորում կիրառվելու են մեկ գույնի տարբեր երանգներ՝ գրադիենտի նման:

Ավելի վաղ Huawei-ում պատմել էին սեփական օպերացիոն համակարգով սմարթֆոնի թողարկման մասին: WhatsApp-ն իր հերթին նախանշել էր հին OS-ներում մեսենջերի աշխատանքի դադարեցման մասին:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.