Հակամարտության սրացումը մեծացրել է տարածաշրջանում ահաբեկչության տարածման վտանգը. Պուտին — Շեշտ.am (shesht.am)
3 րոպե
Խմբագրություն

Հակամարտության սրացումը մեծացրել է տարածաշրջանում ահաբեկչության տարածման վտանգը. Պուտին

Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական բախումները հանգեցրել են մարդկային բազմաթիվ զոհերի, էլ ավելի են սրել Անդրկովկասի՝ առանց այդ էլ բարդ իրավիճակը՝ ահագնացնելով ահաբեկչական վտանգի տարածման ռիսկերը:

ԱՊԳ առցանց գագաթնաժողով / © Sputnik

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրացումը մեծացրել է տարածաշրջանում ահաբեկչության տարածման վտանգը:

Վլադիմիր Պուտինի խոսքով՝ տեղի ունեցած ռազմական բախումները հանգեցրել են մարդկային բազմաթիվ զոհերի, էլ ավելի են սրել Անդրկովկասի՝ առանց այդ էլ բարդ իրավիճակը՝ ահագնացնելով ահաբեկչական վտանգի տարածման ռիսկերը:

ՌԴ նախագահը հիշեցրել է, որ Ռուսաստանը միջնորդական ջանքեր է ներդրել՝ դադարեցնելու հակամարտության գոտում արյունահեղությունը, և հասել է կրակի ամբողջական դադարեցմանը: Նա ընդգծել է նաև Մինսկի խմբի առանցքային պայմանավորվածություններին հետևելու անհրաժեշտությունը: Պուտինի խոսքով՝ ռուս խաղաղապահներն անում են ամեն ինչ՝ թույլ չտալու իրավիճակի նոր սրացում:

Վլադիմիր Պուտինը շեշտել է նաև հետխորհրդային տարածքում անվտագության, այդ թվում՝ սահմանային, ապահովման ոլորտում ԱՊՀ երկրների փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին առցանց ձևաչափով ընթանում է ԱՊՀ գագաթնաժողովը, որին մասնակցում են Ռուսաստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ադրբեջանի և Մոլդովայի նախագահները: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովին չի մասնակցում. դեկտեմբերի 16-ին Փաշինյանի հայրն է մահացել: Ուզբեկստանի նախագահը մասնակիցների անունից ցավակցություն է հայտնել ՀՀ վարչապետին:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.