Դեկտեմբերի 18, 2020, 15:15
Խմբագրություն Hovhannisyan
265

Hakamartutyan sratsume metsatsrel e taratsashrjanum ahabekchutyan taratsman vtange. Putin

Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական բախումները հանգեցրել են մարդկային բազմաթիվ զոհերի, էլ ավելի են սրել Անդրկովկասի՝ առանց այդ էլ բարդ իրավիճակը՝ ահագնացնելով ահաբեկչական վտանգի տարածման ռիսկերը:

ԱՊԳ առցանց գագաթնաժողով / © Sputnik / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրացումը մեծացրել է տարածաշրջանում ահաբեկչության տարածման վտանգը:

Վլադիմիր Պուտինի խոսքով՝ տեղի ունեցած ռազմական բախումները հանգեցրել են մարդկային բազմաթիվ զոհերի, էլ ավելի են սրել Անդրկովկասի՝ առանց այդ էլ բարդ իրավիճակը՝ ահագնացնելով ահաբեկչական վտանգի տարածման ռիսկերը:

ՌԴ նախագահը հիշեցրել է, որ Ռուսաստանը միջնորդական ջանքեր է ներդրել՝ դադարեցնելու հակամարտության գոտում արյունահեղությունը, և հասել է կրակի ամբողջական դադարեցմանը: Նա ընդգծել է նաև Մինսկի խմբի առանցքային պայմանավորվածություններին հետևելու անհրաժեշտությունը: Պուտինի խոսքով՝ ռուս խաղաղապահներն անում են ամեն ինչ՝ թույլ չտալու իրավիճակի նոր սրացում:

Վլադիմիր Պուտինը շեշտել է նաև հետխորհրդային տարածքում անվտագության, այդ թվում՝ սահմանային, ապահովման ոլորտում ԱՊՀ երկրների փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին առցանց ձևաչափով ընթանում է ԱՊՀ գագաթնաժողովը, որին մասնակցում են Ռուսաստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ադրբեջանի և Մոլդովայի նախագահները: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովին չի մասնակցում. դեկտեմբերի 16-ին Փաշինյանի հայրն է մահացել: Ուզբեկստանի նախագահը մասնակիցների անունից ցավակցություն է հայտնել ՀՀ վարչապետին:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Hanratshanach

[miniorange_social_login]

Meknabanutyunner

Գրել մեկնաբանություն