Վարչապետը հայտարարել է վարակվածության 665 նոր դեպքի մասին (upd.) — Շեշտ.am (shesht.am)
2 րոպե
Խմբագրություն

Վարչապետը հայտարարել է վարակվածության 665 նոր դեպքի մասին (upd.)

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քաղաքացիները շարունակում են զանգվածաբար դիմակ չկրել. «Մեր սիրելի հայրենակիցներն այսպիսի քամահրանքով են վերաբերվում իրենք իրենց եւ իրենց շրջապատի առողջությանը»:

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում / © ՀՀ Ազգային ժողով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ վարակվածության նոր դեպքերը 665-ն են:

Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Զանգվածաբար շարունակում ենք դիմակ չկրել: Ի՞նչն ենք սխալ անում, որ մեր սիրելի…

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Mittwoch, 17. Juni 2020

Փաշինյանն ափսոսանք է հայտնել, որ Քաղաքացու հետ երկխոսությամբ ձևավորված կառավարությունը հարկադրանքի լեզվով պիտի խոսի Քաղաքացու հետ՝ իր իսկ թանկագին առողջությունը պահպանելու նրա պատրաստակամությունը մեծացնելու համար:

UPD. ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հաղորդմամբ՝ նախորդ օրն առողջացել է ավելի շատ պացիենտ, քան վարակվածների թիվն է՝ 746: Առողջացածների թիվը դարձել է 7560: Փաստացի բուժում է ստանում 10728 պացիենտ:

Կորոնավիրուսից մահացության 7 նոր դեպք է գրանցվել: Վերջին 24 ժամում մահացած պացիենտները եղել են 62 (տղամարդ), 65 (կին), 70 (տղամարդ), 79 (կին), 64 (կին), 85 (տղամարդ) և 76 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Covid-19-ից մահացածների թիվն, այսպիսով, հասել է 309-ի: Վարակվածների շրջանում այլ պատճառով մահվան 2 նոր դեպք է գրանցվել: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 101 է:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.