Ավարտական քննություն չի լինի, ընդունելությունը կկատարվի 1 քննությամբ. նախարարը մանրամասներ է ներկայացրել
Հնարավորինս սեղմ և հստակ ներկայացնում ենք ԿԳՄՍ նախարարի հայտարարությունը՝ դպրոցների փոխադրման, ավարտական, բուհերի ընդունելության քննությունների, «Վերջին զանգի», դիպլոմայինի պաշտպանության կարգի, ժամկետների վերաբերյալ:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ստեղծված իրավիճակում կրթական գործընթացում նախատեսվող միջոցառումները չեղարկելու կամ ձևաչափը փոփոխելու վերաբերյալ տեղեկություններ:
Ըստ այդմ՝ ներկայացացնենք հիմնական շեշտադրումները՝
Տարին հեռավարով է ավարտվելու
– Մայիս ամսին առկա լսարանային դասեր չեն լինելու. շարունակվելու է հեռավար ուսուցումը:
– Տարվա ամփոփման արդյունքներով հնարավոր է բաց թողնված դասերը լրացնել՝ հաջորդ ուստարին (2020-2021) մեկ շաբաթ շուտ սկսելով կամ շաբաթ օրերն օգտագործելով: Եթե կլինեն նաև աշակերտներ, ովքեր ուսումնական գործընթացից ինչ-ինչ պատճառներով հետ ընկած կլինեն, ապա շաբաթ օրերը մյուս ուստարում կդիտարկվեն որպես պահուստային օրեր՝ բացը լրացնելու համար:
Փոխադրման քննություններ չեն լինի
– Հանրակրթական ուսհաստատություններում կրթական մի աստիճանից մյուսը տեղափոխվելու քննություններ չեն անցկացվի 4-րդ և 9-րդ դասարանի ավարտին:
– Տարեկան գնահատականներն ամփոփվելու են աշակերտների՝ մինչև մարտի 13-ը ստացած և էլեկտրոնային մատյան փոխանցված գնահատականների հիման վրա:
– Փոխադրական քննություններ չեն անցկացվի ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարաններում. ամփոփումը տեղի է ունենալու նույն ձևով:
– Քառորդներն ամփոփվելու են մինչև մարտի 13-ը ստացած գնահատականներով: Ըստ այդմ՝ կստացվեն կիսամյակային և տարեկան գնահատականները:
Դպրոցում 12-րդ դասարանի ավարտական քննություն չի լինի
– Ամփոփումը տեղի է ունենալու նույն ձևով, ինչ 4-րդ և 9-րդ դասարանների դեպքում:
– Նրանք, ովքեր ավարտական քննություն են հանձնել 2019թ. դեկտեմբերին, ատեստատում որպես քննական գնահատական կարող են պահպանել այդ քննության գնահատականը կամ ընտրել տարեկան գնահատականը (հաշվարկվում է մինչև մարտի 13-ի գնահատականներով):
– Ամփոփումը կատարվում և ատեստատները տրամադրվում են մինչև մայիսի 25-ը:
Քոլեջների, ուսումնարանների և ավարտական դիպլոմային աշխատանքի պաշտպանություն ու քննություններ չեն անցկացվելու
– Ամփոփումը կատարվելու է՝ ինչպես դպրոցների ավարտականների դեպքում:
– Եթե սովորողը երկրորդ կիսամյակում (մինչև մարտի 13-ը) գնահատական չունի, ապա տարեկան գնահատականը հաշվվում է ըստ առաջին կիսամյակի գնահատականի:
– Արդյունքներն ամփոփվում և դիպլոմները տրվում են մինչև հունիսի 5-ը:
– Զորակոչային գործընթացը չի խոչընդոտվելու:
– Բուհերի ավարտական քննությունների ձևն ընտրելու են առանձին բուհերը՝ իրենց ինքնավարության սահմաններում, պահպանելով համավարակի պայմաններում սահմանված կանոնները: Գործընթացը պետք է ամփոփվի մինչև հուլիսի 1-ը:
Մեդալի քննություններ չեն իրականացվելու
– Մեդալի քննություններ չեն իրականացվելու, սակայն՝
– Հավակնորդներին կարող է հնարավորություն տրվել՝ մասնակցելու հաջորդ ուսումնական տարվա քննություններին:
«Վերջին զանգը» հիմա չի լինի
– Քանի որ զանգվածային միջոցառումները կորոնավիրուսի տարածման համար վտանգավոր են, ապա ամենամյա ընդունված կարգով «Վերջին զանգի» միջոցառումներ տեղի չեն ունենա, բայց՝
– Ավելի ուշ, երբ վարակի տարածման վտանգ չի լինի, մեծ շուքով կնշվի «Վերջին զանգը»:
– Թե երբ այն տեղի կունենա, կորոշվի համատեղ՝ Կառավարության ու սովորողների հետ, իսկ տեղի ունենալիք միջոցառմանը կմասնակցեն նաև պաշտոնյաները:
Ընդունելությունը` 1 քննությունով
– Ս.թ. մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը հնարավորություն կտրվի հայտագրվելու ընդունելության համար: Դիմորդները միաժամանակ կընտրեն թե քննական առարկան, թե բուհն ու մասնագիտությունը: Հայտերի ընդունումը կատարվելու է առցանց տարբերակով:
– Ովքեր մինչև մարտի 15-ն են հայտագրվել մի քանի քննությունների համար, դրանց համար վճարված գումարը հետ կվերադարձվի: Կպահվի միայն մեկ քննության գումարը:
– Դիմորդները մեկ քննություն են հանձնելու. քննական միակ առարկայի մասին կհաղորդվի մինչև ապրիլի 30-ը: Մինչ այդ պտտվող ասեկոսեներին հավատալ պետք չէ:
– Քննական կենտրոնները լինելու են ամբողջ Հանրապետությունում` տեղաշարժի խնդիր չունենալու համար: Պահպանվելու են հակահամաճարակային միջոցառումները՝ դիմակներ, ախտահանում և այլն:
– Ընդունելության քննությունները տեղի են ունենալու հուլիսի առաջին 10-օրյակում:
– Քննությունը լինելու է այն առարկայից, որը դիմորդը պետք է հանձներ. այն առարկաներից մեկից, որին պատրաստվել է, ոչ ավելին: Օրինակ՝ եթե տվյալ բուհ ընդունվելու համար պետք էր հանձնել 3 առարկայից քննություն, ապա այժմ դրանցից միայն մեկից է դիմորդը քննություն հանձնելու:
– Ընտրովի առարկաների դեպքում կպահպանվի ընտրելու հնարավորությունը:
– Բանավոր միասնական քննություններ չեն անցկացվի:
– Արվեստի և սպորտի մասնագիտացված բուհերի դեպքում նույնպես մեկ միասնական քննություն կանցացվի:
Մագիստրատուրայում և ասպիրանտուրայում
– Մագիստրատուրայում ընդունելությունը կատարվելու է նախատեսվածից մեկ շաբաթ ուշ՝ հունիսի 16-30-ը, արդյունքներն ամփոփվելու են մինչև հուլիսի 5-ը:
– Ասպիրանտուրայում կասեցվելու է մրցույթային չհանդիսացող օտար լեզու, ինֆորմատիկա և տեղեկատվական հաղորդակցական հիմունքներ առարկաներից ստացված համապատասխան միավորը հավաստող վկայականի կամ տեղեկանքի ներկայացման պահանջը:
– Առաջարկվում է գործընթացն իրականացնել հունիսի 16-30-ը, ամփոփումը՝ մինչև հուլիսի 5-ը:
Քոլեջների և ուսումնարանների ընդունելություն
– Այստեղ ընդունելությունը կազմակերպվելու է օգոստոսին` ատեստատների գնահատականների հիման վրա, բացի արվեստի և առողջապահական հաստատություններից:
– Վերջիններում ընդունելությունն իրականացվելու է մեկ քննության սկզբունքով:
– Հայտերի ընդունումն այստեղ նույնպես կատարվելու է էլեկտրոնային տարբերակով:
Օտարերկրյա պետությունների դեպքում՝ ուսումնական գործընթացն անորոշ է
– Գործընկեր պետություններում իրավիճակն անորոշ է: Իրենցից է կախված, թե ինչպես են իրականացվելու քննությունները, ընդունելությունը:
– Որոշումներն այս ուղղությամբ կընդունվեն ըստ տվյալ երկրից ստացված տեղեկատվության. յուրաքանչյուր պետությունում իրավիճակը տարբեր է:
Ամփոփում
Նախարար Արայիկ Հարությունյանը վերջում հորդորել է ամեն դեպքում այս տարվա ընդունելության այդ մեկ քննությանը նախկինի նման ընտանիքով չմասնակցել: Խորհուրդ է տրվում հասակակիցների կամ գոնե միայն մեկ ծնողի հետ մասնակցել դրանց:
Հարությունյանը նշել է, որ հավելյալ պարզաբանումներ կներկայացվեն, իսկ ապրիլի 30-ին՝ հինգշաբթի օրը, հայտնի կդառնան ընդունելության քննությունների առարկաները, որը, հիշեցնենք, յուրաքանչյուր դիմորդի համար մեկն է լինելու:
Հավելյալ կներկայացվի «Պատիվ ունեմ» և այլ ծրագրերի հետ կապված պարզաբանում: Նախարարը շեշտել է նաև, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի սովորողը կիսատ գիտելիքով ուսումը չշարունակի. այն հնարավորինս լրացվելու է:
Թայվանի նախագահ Լայ Ցինդեն նոյեմբերի 12-ին ներկայացրել է Չինաստանի Շենժեն քաղաքում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովում իր ներկայացուցչին՝ Acer-ի հիմնադիր Սթեն Շիին։ Լայը հայտարարել է, որ Թայվանը հանդիպմանը կմասնակցի մյուս անդամների հետ հավասար հիմունքներով։
Իսպանիայում նոյեմբերի 11-ին համընդհանուր գործադուլ են սկսել՝ պահանջելով մատչելի բնակարաններ և ավելի բարձր աշխատավարձեր։ Երկրի երկու խոշորագույն արհմիությունների մասնակցությամբ նման գործադուլ չէր եղել 2012 թվականից ի վեր։
Կլիմայական մոդելների համաձայն՝ այս դարում շոգի որոշ ալիքներ կարող են գերազանցել վերջին տարիների ռեկորդները նույնիսկ ցածր արտանետումների դեպքում։ Բարձր արտանետումների սցենարներում որոշ շրջաններում ծայրահեղ շոգը կարող է ամիսներ տևել։
Թայվանի նախագահ Լայ Ցինդեն նոյեմբերի 12-ին ներկայացրել է Չինաստանի Շենժեն քաղաքում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովում իր ներկայացուցչին՝ Acer-ի հիմնադիր Սթեն Շիին։ Լայը հայտարարել է, որ Թայվանը հանդիպմանը կմասնակցի մյուս անդամների հետ հավասար հիմունքներով։
Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները նոյեմբերի 9-ին և 10-ին հանդիպում են Փարիզում։ Օրակարգում են Ուկրաինային տրամադրվող օգնությունը, Մերձավոր Արևելքի իրավիճակը և էներգամատակարարման անվտանգությունը։
Ավստրալիացի հետազոտողները նեյրացանցերի ուսուցման արդյունքների տարբերությունը կապել են մեկնարկային պայմանների ֆրակտալ կառուցվածքի հետ։ Նրանց փորձերում նույնիսկ գրեթե նույն կարգավորումներով ուսուցանված ցանցերը կարող էին տարբեր պատասխաններ տալ։
Tesla-ն ներկայացրել է նոր սերնդի Roadster-ը, որը կարողանում է կարճ ժամանակով օդ բարձրանալ, պտույտ կատարել և վայրէջք կատարել անիվների վրա։ Ընկերության հայտարարությամբ՝ մեքենան 0-ից մինչև 97 կմ/ժ արագացել է 0,81 վայրկյանում, իսկ արտադրությունը նախատեսվում է սկսել 2028-ին։
NASA-ի Parker Solar Probe սարքի տվյալներով գիտնականները պարզել են, որ արևային քամու մագնիսական տատանումների պտույտի ուղղությունը փոխվում է՝ կախված դիտարկվող մասշտաբից։ Արդյունքն օգնում է հասկանալ տիեզերական պլազմայի տուրբուլենտ վարքը և կարող է օգտակար լինել տիեզերական եղանակի մոդելավորման համար։
Հարավկորեական DAPA գործակալությունը հայտնել է ծովային հետևակի MAH հարվածային ուղղաթիռի մշակման ավարտի մասին։ Սերիական արտադրությունը նախատեսվում է սկսել 2027 թվականին՝ սպառազինության, նավերից շահագործման և շրջակա միջավայրի ազդեցության փորձարկումներից հետո։
Դուք փորձել եք գրել արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք հաճախակի խախտումների պատճառով։
Հասկացա
Ձեր մեկնաբանությունում ինչ-որ բան կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ այն կանցնի մոդերացիա։
Հասկացա
Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։
Կայքի կանոնների խախտումների պատճառով ձեր հաշվի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Եթե սա սխալ է, գրեք մեզ։
Հասկացա
Մեր զտիչները ձեր գործողություններում նկատել են արհեստական ակտիվության նշաններ։ Մի փոքր ընդմիջեք և վերադարձեք ավելի ուշ։
Հասկացա