2,500

Այսօր ՀՀ Սահմանադրության տոնն է. ի՞նչ ճանապարհ է անցել Մայր օրենքը

Սեփական իրավական համակարգ, և առաջին հերթին՝ սահմանադրություն ունենալու իրական նախադրյալներ ստեղծվել էին նաեւ 1918 թ.

/ Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Այդ է պատճառը, որ հուլիսի 5-ը հռչակվել է պետական տոն եւ նշվում է ամեն տարի։

Հայաստանի Հանրապետությունում գոյության ընթացքում 3 անգամ Սահմանադրական հանրաքվեն անցկացվել է անխափան և միայն մեկ անգամ է տապալվել այն։ Մայր օրենքն ընդունումից հետո երկու անգամ փոփոխության է ենթարկվել հանրաքվեների արդյունքում` 2005թ. նոյեմբերի 27-ին և 2015թ. դեկտեմբերի 6-ին։

Սահմանադրության փոփոխությունները

1995թ.-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունված Սահմանադրությունը փոփոխելու առաջին կարիքն ի հայտ եկավ 2003թ-ին` այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետությունն անդամակցեց Եվրոպայի խորհրդին։ Սա հենց այն եզակի դեպքն էր, երբ փոփոխությունների նախագիծը չընդունվեց:

2003-ի Սահմանադրական հանրաքվեն համընկավ խորհրդարանական ընտրությունների հետ, և, թերևս, հենց այդ պատճառով էլ առաջարկվող փոփոխություններն անտեսվեցին ընդդիմադիր ուժերի կողմից։ Առաջարկվող փոփոխությունների նախագիծը միտված էր հավասարակշռելու իշխանության ճյուղերի լիազորությունները։ 1995-ին ընդունված Սահմանադրությամբ կառավարություն ձևավորելու լիազորությունը վերապահված էր ՀՀ նախագահին, իսկ ԱԺ-ն միայն հաստատում էր կառավարության ծրագիրը։

Նոր նախագծով առաջարկվում էր հետևյալ կարգը․ եթե խորհրդարանը չէր ընդունում նախագահի առաջարկած կառավարության կազմը, իրավունք էր ստանում ինքնուրույն ընտրել վարչապետին, որի հետ նախագահը ստիպված կլիներ հաշվի նստել։ Մինչդեռ գործող Սահմանադրությամբ նախագահը ցանկացած պահի իրավունք ուներ ցրել Ազգային ժողովը։ Բացի այդ, 1995-ի Սահմանադրությամբ նախագահն էր հանդիսանում երկրի անվտանգության ու դատական համակարգի անկախության երաշխավորը։ Առաջարկվող նախագիծն այդ լիազորությունները վերապահում էր հենց Սահմանադրությանը։ Այնուամենայնիվ, հանրաքվեն տապալվեց։

2005թ. փոփոխություններով նախագահի լիազորությունների մի մասը փոխանցվեցին կառավարությանն ու վարչապետին, իսկ 2015թ. փոփոխություններով՝ Հայաստանի Հանրապետությունն անցում կատարեց կառավարման խորհրդարանական մոդելի։ Դրանով սահմանվեց Նախագահի և Վարչապետի ընտրության նոր կարգ, ըստ որի՝ նրանց ընտրելու է արդեն Ազգային Ժողովը։

Պատմական ակնարկ

Սեփական իրավական համակարգ, և առաջին հերթին՝ սահմանադրություն ունենալու իրական նախադրյալներ ստեղծվել էին նաեւ 1918 թ. Հայաստանի I Հանրապետության հռչակմամբ, սակայն անկախության երկուսուկես տարին բավարար չէր արտաքին և ներքին քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում ծանրագույն իրավիճակում գտնվող պետության համար՝ սեփական սահմանադրություն մշակելու և ընդունելու։

Հայկական քաղաքական կյանքում առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1922թ. փետրվարի 3-ին ՀԽՍՀ բանվորների, գյուղացիների և կարմիրբանակայանինների դեպուտատների խորհուրդների առաջին համագումարում։ ԽՍՀՄ-ի և Անդրֆեդերացիայի կազմավորումից հետո ՀԽՍՀ սահմանադրությունը փոփոխվել և լրացվել է, և 1925 թ.-ին ՀԽՍՀ խորհուրդների 4-րդ համագումարը վավերացրել է այդ փոփոխություններն ու լրացումները։

ՀԽՍՀ երկրորդ սահմանադրությունն ընդունվել է 1937 թ. մարտի 23-ին ՀԽՍՀ խորհուրդների 9-րդ արտակարգ համագումարում, իսկ երրորդը՝ 1978 թ. ՀԽՍՀ 9-րդ գումարման Գերագույն խորհուրդի արտահերթ նստաշրջանում։

Իսկ ընդհանրապես ժամանակակից իմաստով սահմանադրություն՝ որպես պետության գրված հիմնական օրենք, առաջին անգամ ընդունվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ 1787 թվականի սեպտեմբերի 17-ին Ֆիլադելֆիայում։ Համարվում է աշխարհում գործող ամենափոքր Սահմանադրությունը. այն կազմված է ընդամենը յոթ հոդվածներից։ Ընդունման պահից քսանյոթ փոփոխություն է մտցվել, որոնք նրա անբաժան մասն են կազմում։ Ստորեւ ԱՄՆ Սահմանադրության փոփոխություններն են՝

ԱՄՆ Սահմանադրության փոփոխությունները
ԱՄՆ Սահմանադրության փոփոխությունները

Եվրոպայում առաջին սահմանադրություններն ընդունվել են 1791 թ.՝ մայիսի 3-ին՝ Լեհաստանում, իսկ նույն տարվա սեպտեմբերի 3-ին՝ Ֆրանսիայում։

Հնագույն Սահմանադրությունները

Սակայն «սահմանադրություն» տերմինը շատ ավելի հին պատմություն ունի։ Ընդունված է ասել, որ տերմինը ծագում է լատինական «constitution» բառից, որը նշանակում է «սահմանում», «կառուցվածք»։ Իսկ դեռևս Ք.ա. 4-րդ դարում անտիկ հույն մտածող Արիստոտելը «սահմանադրություն» հասկացությունն օգտագործում էր պետության կառուցվածքի, պետական իշխանության արդյունավետ կազմակերպման, նրա՝ ժողովրդավարական և արդարացի լինելու մասին խոսելիս։ Հին Հունաստանում և Հին Հռոմում երկար ժամանակ սահմանադրություն էին կոչվում նաև կայսրերի, միապետների ընդունած իրավական ակտերը։

Հայկական իրականությունում առանձնանում է 5-րդ դարում Վաչագան թագավորի նախաձեռնությամբ ընդունված «Կանոնական սահմանադրությունը»։ Վաչագանը Նվարսակի 484 թ. պայմանագրից հետո Արցախ-Ուտիք իշխանությունը հռչակել էր որպես թագավորություն, որը ճանաչվել էր Պարսկաստանի կողմից։ Կանոնական սահմանադրությունը հատկանշական է այն առումով, որ մշակվել և ընդունվել է ժամանակի աշխարհիկ և հոգևոր իշխանության ներկայացուցիչների լայն ընդգրկմամբ։ Այդուհանդերձ, Վաչագան թագավորի Աղվեն ամառանոցում ընդունված Կանոնական սահմանադրությունը հիմնականում կարգավորում էր հոգևոր կյանքի հարաբերությունները։

Հայոց պատմության մեջ Սահմանադրության նախագծման ամենահամարձակ փորձերից է 18-րդ դարում Հայաստանի ազատագրության Մադրասի խմբակի, մասնավորապես՝ Շահամիր Շահամիրյանի կողմից շարադրված «Որոգայթ փառացը»։ Այն միաժամանակ և՛ Հայաստանի ազատագրության ծրագիր էր, և՛ ապագա անկախ Հայաստանի սահմանադրության նախագիծը։ «Որոգայթ փառացը» ամբողջությամբ հիմնված էր ժամանակի արևմտաեվրոպական լուսավորական գաղափարների վրա։ Հրատարակվել է Մադրասում, Շահամիր Շահամիրյանի որդի Հակոբի անունով, 1788-89-ին (թեև տիտղոսաթերթին նշված է 1773 թ.)։

Նախագծով նախատեսվում էր հռչակել բոլոր քաղաքացիների հավասարությունը օրենքի առջև, նրանց անձի, խոսքի, դավանանքի և գործունեության լիակատար ազատությունը։ Նախատեսվում էր գերագույն և օրենսդիր իշխանությունը վերապահել ընտրովի մարմնին (պառլամենտին)՝ Հայոց տանը, որն էլ պետք է կազմավորեր գործադիր իշխանությունը՝ Նախարարությունը։ Վերջինս պետք է բաղկացած լիներ նախարարից (նախագահ) և 12 տեղակալներից։ Նախարարը պետք է համարվեր նաև երկրի արտաքին գործերի պատասխանատուն և զինված ուժերի գերագույն հրամանատարը։ Կառավարությունը լինելու էր Հայոց տան վերահսկողության ներքո, որն էլ իրավունք պետք է ունենար փոխելու կառավարությունը։

Նախագծով առաջարկվում էր նաև դատական համակարգի կառուցվածքը և իրավասությունը, նախատեսվում էր եկեղեցու առանձնացումը պետությունից, դպրոցի առանձնացումը եկեղեցուց։ Նախատեսվում էր պարտադիր կրթություն՝ առանց սեռի տարբերության։

Այդուհանդերձ, ինչպես 17-18-րդ դարում նախաձեռնված՝ Հայաստանի ազատագրության մի շարք փորձերը, այնպես էլ Մադրասի խմբակի ծրագիրը, ցավոք, մնաց անկատար, իսկ «Որոգայթ փառացը»՝ թղթի վրա։

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Նոյեմբերի 9, 21:04
Հ. Թումանյան

Կլիմայական մոդելների համաձայն՝ այս դարում շոգի որոշ ալիքներ կարող են գերազանցել վերջին տարիների ռեկորդները նույնիսկ ցածր արտանետումների դեպքում։ Բարձր արտանետումների սցենարներում որոշ շրջաններում ծայրահեղ շոգը կարող է ամիսներ տևել։

Նոյեմբերի 9, 13:05
Հ. Թումանյան

Չիկագոյի համալսարանի Hyde Park Labs կենտրոնում սկսել է աշխատել IBM-ի՝ Իլինոյս նահանգում տեղակայված առաջին քվանտային համակարգիչը։ Այն նախատեսված է քվանտային ալգորիթմներ մշակելու և իրական սարքի վրա փորձարկելու համար։

Նոյեմբերի 9, 14:04
Հ. Թումանյան

Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները նոյեմբերի 9-ին և 10-ին հանդիպում են Փարիզում։ Օրակարգում են Ուկրաինային տրամադրվող օգնությունը, Մերձավոր Արևելքի իրավիճակը և էներգամատակարարման անվտանգությունը։

Նոյեմբերի 9, 13:05
Հ. Թումանյան

Չիկագոյի համալսարանի Hyde Park Labs կենտրոնում սկսել է աշխատել IBM-ի՝ Իլինոյս նահանգում տեղակայված առաջին քվանտային համակարգիչը։ Այն նախատեսված է քվանտային ալգորիթմներ մշակելու և իրական սարքի վրա փորձարկելու համար։

Նոյեմբերի 9, 14:04
Հ. Թումանյան

Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները նոյեմբերի 9-ին և 10-ին հանդիպում են Փարիզում։ Օրակարգում են Ուկրաինային տրամադրվող օգնությունը, Մերձավոր Արևելքի իրավիճակը և էներգամատակարարման անվտանգությունը։

Նոյեմբերի 8, 13:08
Հ. Թումանյան

Ավստրալիացի հետազոտողները նեյրացանցերի ուսուցման արդյունքների տարբերությունը կապել են մեկնարկային պայմանների ֆրակտալ կառուցվածքի հետ։ Նրանց փորձերում նույնիսկ գրեթե նույն կարգավորումներով ուսուցանված ցանցերը կարող էին տարբեր պատասխաններ տալ։

Հոկտեմբերի 16, 17:03
Հ. Թումանյան

Tesla-ն ներկայացրել է նոր սերնդի Roadster-ը, որը կարողանում է կարճ ժամանակով օդ բարձրանալ, պտույտ կատարել և վայրէջք կատարել անիվների վրա։ Ընկերության հայտարարությամբ՝ մեքենան 0-ից մինչև 97 կմ/ժ արագացել է 0,81 վայրկյանում, իսկ արտադրությունը նախատեսվում է սկսել 2028-ին։

Հոկտեմբերի 11, 21:17
Հ. Թումանյան

Գիտնականներն ուսումնասիրել են Սուրբ Հեղինե կղզում ապրող Ջոնաթան հսկա կրիայի գենոմն ու գեների ակտիվությունը կարգավորող քիմիական նշումները։ Ըստ գնահատականների՝ 194 տարեկան կենդանու մոտ հայտնաբերված որոշ առանձնահատկություններ կարող են առնչվել նրա երկարակեցությանը, սակայն այդ կապը դեռ ապացուցված չէ։

Հոկտեմբերի 14, 09:35
Հ. Թումանյան

NASA-ի Parker Solar Probe սարքի տվյալներով գիտնականները պարզել են, որ արևային քամու մագնիսական տատանումների պտույտի ուղղությունը փոխվում է՝ կախված դիտարկվող մասշտաբից։ Արդյունքն օգնում է հասկանալ տիեզերական պլազմայի տուրբուլենտ վարքը և կարող է օգտակար լինել տիեզերական եղանակի մոդելավորման համար։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն