Օր 7. Հայկական հերոսական զորքը շարունակում է ծանր ու համառ մարտեր մղել. ԹԱՐՄԱՑՎՈՂ
Չափազանց կարևոր։ Ադրբեջանը հեռահար խոցման միջոցներով անցել է քաղաքացիական այն ենթակառուցվածքների ոչնչացմանը, որոնք կարող են նաև բնապահպանական աղետ առաջացնել։
23:32 Ամփոփվել են ադրբեջանական կողմի կորուստները՝ ժամը 23:00-ի դրությամբ.
— 123 ԱԹՍ,
— 14 ուղղաթիռ,
— 355 զրահատեխնիկա,
— 14 ինքնաթիռ,
— 4 Սմերչ,
— 2745:
16:50 Արծրուն Հովհաննիսյանը հաղորդում է, որ հակառակորդի Խոշոր խմբավորում է ընկել հարվածի տակ, տասնյակ միավոր զրհատեխնիկա է ոչնչացվել. հակառակոդին հզոր հարված է հասցվել։
Շուշան Ստեփանյանը նշել է, որ Պաշտպանության բանակի կողմից ոչնչացվել է հակառակորդի` հարձակման նախապատրաստվող զրահատեխնիկայի խոշոր խմբավորում, զգալի քանակությամբ սպառազինություն և անձնակազմ: Այսպիսով, ուղղություններից մեկում ձախողվել են հակառակորդի հարձակողական պլանները:
16:45 Արցախյան մարտերում զոհված զինծառայողների ու կամավորների ընդհանուր թիվը հասել է 202-ի. Արցախի ՊԲ 51 զոհվածների ցուցակ է հրապարակել:
14:40 Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ով այժմ Արցախի և Հայաստանի ԱԱԾ տնօրենների հետ գտնվում է ռազմաճակատում, հայտարարություն է տարածել: Այն ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի՛ հայրենակիցներ
Այս պահին շարունակում եմ գտնվել առաջնագծում։ Ինձ հետ են նաև ԱՀ և ՀՀ ԱԱԾ տնօրենները։
Տղաները փայլուն են կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրը։ Ոգևորված եմ մեր զինծառայողների քաջությամբ ու արհեստավարժությամբ և մեր կամավորականների նվիրվածությամբ։
Մի խոսքով, թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում ամուր ենք կանգնած Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի դիրքերում։
Նորից կոչ եմ անում մեր ժողովրդի բոլոր զավակներին, միացե՛ք Հայրենիքի պաշտպանության գործին, հիմա է ժամը»։
13:49 Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հաղորդում է, որ Արայիկ Հարությունյանի հետ ամեն ինչ կարգին է, իսկ քիչ հետո նա անձամբ իր ֆեյսբուքյան էջով կներկայացնի իրավիճակը:
13:40 Շուշան Ստեփանյանի հաղորդմամբ՝ Պաշտպանության բանակին հաջողվել է կասեցնել այսօր հակառակորդի ձեռնարկած լայնածավալ հարձակումը։ Ուղղություններից մեկով մեր ուժերը հակահարձակման են անցել։ Մնացած թևերում պաշտպանական ծանր մարտեր են ընթանում։
13:30 Ադրբեջանի կողմից Խաղաղ բնակչության նկատմամբ կիրառվում է LAR-160 տեսակի համազարկային կայանքների կասետային արկեր. Արծրուն Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել:
ՊՆ ներկայացուցիչը հրապարակել էր նաև Վարդենիսի Կութ գյուղում ընկած թուրքական արկի լուսանկարը:
Ավելի վաղ Հովհաննիսյանը գրել էր. «Այսօր վճռվում է ոչ միայն բոլորիս, այլև՝ տարածաշրջանի ճակատագիրը»։
Մեկնաբանությունները