Նիհարելու հարցում կոֆեինի արդյունավետությունը ցույց են տվել առնետների վրա արված փորձարկումները — Շեշտ.am (shesht.am)
4 րոպե
Խմբագրություն

Նիհարելու հարցում կոֆեինի արդյունավետությունը ցույց են տվել առնետների վրա արված փորձարկումները

Առնետների վրա փորձարկումները ցույց են տվել, որ սուրճի և մատեի թեյի օգտագործումն օգնում է ազատվել ավելորդ քաշից, թեև այն կարող է մարդկանց դեպքում է և միանշանակ չլինել:

Սուրճն օգնում է նիհարել / ©Pexels

Մի շարք փորձագետներ գիրացումն ու ավելորդ քաշն իրավացիորեն անվանում են 21-րդ դարի չարիք: Ռուսաստանում և եվրոպական շատ երկրներում գիրացմամբ տառապում է բնակչության մոտ 20%-ը: ԱՄՆ-ում այդ ցուցանիշը 36% է: Եվ ոչ մի կասկած չկա, որ գենց գիրացումն է պատճառ դառնում օրգանիզմում մի շարք բացասական գործընթացների առաջացմանը և կարող է հանգեցնել լուրջ հիվանդությունների:

Մի շարք հանգամանքների շարքում ավելորդ քաշի պատճառ են համարվում քիչ շարժվելն ու սխալ սնվելը: Ընդ որում՝ վերջին տարիներին գիտնականները շեշտը դնում են հենց վերջինի վրա. իրավիճակը բարդացնում են քաղցր ըմպելիքները: Ամենայն հավանականությամբ՝ հրաշագործ միջոց չի գտնվի, բայց մի շարք առանձին միջոցների վրա գիտնականները վաղուց ուշադրություն են հրավիրում:

Իլինոյսի համալսարանի հետազոտողները 1 ամսվա ընթացքում առնետներին վնասակար սնունդ են տվել՝ 40-45% ածխաջրի և 15% սպիտակուցի պարունակությամբ: Մյուս մասը ճարպ է եղել: Առնետների մի մասին խմեցրել են մատե թեյ, սինթետիկ կոֆեին և սուրճից առանձնացված կոֆեին: Մարդկային նորմերով այն մոտավորապես օրական 4 բաժակ սուրճի է հավասար:

Հետազոտությունը ցույց է տվել, որ կոֆեինը, անկախ աղբյուրից, 20-41%-ով կրճատել է ճարպի կուտակումը ճարպային բջիջներում՝ ի տարբերություն համեմատական խմբի: Արդյունքում՝ կոֆեինով սնված առնետները միջինում 16%-ով քիչ քաշ են հավաքել և 22%-ով քիչ ճարպ:

Գիտնականներն այս տվյալների պատճառը համարում են կոֆեինի ներգործությունը որոշ գեների վրա, մասնավորապես՝ Fasn-ի, որը պատասխանատու է ճարպաթթուների սինթազի ձևավորման համար: Վերջիններս մուլտիֆունկցիոնալ ֆերմենտներ են կամ մակրոմոլեկուլյար համալիրներ, որոնք սինթեզում են ճարպաթթուները:

Ճարպաթթուների սինթազա / ©Wikipedia

Հարկ է նշել, որ ավելորդ քաշից ազատվելու հարցում թեյի և սուրճի օգտակարության մասին գիտնականները վաղուց են խոսում: Վերջին ուսումնասիրություններից մեկում մասնագետները հաստատել են, որ սուրճն օրգանիզմին օգնում է արտադրել մուգ ճարպեր, որոնց հիմնական գործառույթը կալորիաների այրման միջոցով ջերմության արտադրում է:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.