Ի՞նչ նշանակություն ունի իրականում Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը՝ Հայաստանի համար — Շեշտ.am (shesht.am)
6 րոպե
Խմբագրություն

Ի՞նչ նշանակություն ունի իրականում Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը՝ Հայաստանի համար

Սենատի ընդունած բանաձևն առաջին պաշտոնական փաստաթուղթն է, որտեղ խոսվում է Արցախի՝ 1994թ. սահմաններում անկախության մասին: Իսկ թուրքական կոալիցիայի զորքերը համարվում են ագրեսոր: Եթե Մակրոնը ստորագրի այն, ապա Բաքուն պաշտոնապես կհռչակվի ագրեսոր: Իսկ սա խոսում է այն մասին, որ տատանվող Հայաստանը պարտավոր է սկսել շարժվել արմատական բարեփոխումների և խելամիտ ռևանշիզմի ուղիով:

Ստեփանակերտ / © RFI

Ինչպես արդեն հաղորդել ենք, Ֆրանսիայի Սենատը 305 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության և Ադրեջանի ու Թուրքիայի գործողությունները դատապարտող բանաձևը: Հաջորդիվ այն պետք է ընդունվի Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից, ապա՝ վավերացվի նախագահ Մակրոնի ստորագրությամբ:

Արցախի ճանաչման շուրջ հիմնական քննարկումը վերաբերում էր նաև այն սահմաններին, որում ճանաչվելու էր նրա անկախությունը: Ֆրանսիական խորհրդարանի բանաձևը ենթադրում է ճանաչում այն տարածքներում, որը վերահսկել է Արցախը՝ մինչև սեպտեմբերի 27-ը: Բանաձևում թուրք-ադրբեջանական կոալիցիային կոչ է արվում դուրս բերել իրենց զորքերն այդ տարածքից:

Ի սկբանե պետք է նշել, որ փաստաթղթի վերաբերյալ երկու կողմի պատկերացումներն էլ լիարժեք չեն. և նրանց, ովքեր բանաձևը դատարկ թուղթ են անվանում, և նրանց, ովքեր ցնծագին կերպով տարածում են Արցախի ճանաչման լուրը:

Ըստ էության՝ խնդիրը հետևյալն է. հինգ խոշոր տերություններից մեկը (իսկ Ֆրանսիան այդպիսին է) նախադեպ է ստեղծել, չնայած, որ փաստաթուղթը դեռևս խորհրդի կարգավիճակ ունի, և Մակրոնը դեռ պետք է ստորագրի, իսկ նա, ամենայն հավանականությամբ, կձգձգի՝ բարկացնելով Էրդողանին: Ալիևի մասին ոչ ոք չի մտածում. նա քաղաքական սուբյեկտ չէ: Ինչպես շատերն են նշում՝ այն, ինչ կներեն Էրդողանին ու Թուրքիային, չեն ների Բաքվին ու Ալիևին:

Սենատի ընդունած բանաձևն առաջին պաշտոնական փաստաթուղթն է, որտեղ խոսվում է Արցախի՝ 1994թ. սահմաններում անկախության մասին: Իսկ թուրքական կոալիցիայի զորքերը համարվում են ագրեսոր: Եթե Մակրոնը ստորագրի այն, ապա Բաքուն պաշտոնապես կհռչակվի ագրեսոր: Իսկ սա խոսում է այն մասին, որ տատանվող Հայաստանը պարտավոր է սկսել շարժվել արմատական բարեփոխումների և խելամիտ ռևանշիզմի ուղիով:

Ակնհայտ է, որ Ֆրանսիան հողերի ազատագրության հարցում մեզ չի օգնելու: Մենք դա ստիպված ենք անելու ինքնուրույն, իսկ առանց Ռուսաստանի հետ դաշնակցության դա մեզ չի հաջողվի:

Այն հույսերը, թե Ֆրանսիան ռազմաբազա կտեղակայի Սևանի մոտ, դատարկամտություն է: Եթե նման բան տեղի ունեն, ապա ռուսները կհեռանան, և Արցախին ընդմիշտ հրաժեշտ կտանք: Որպես օրինակ՝ հիշենք Հյուսիսային Կիպրոսի խնդիրը: Ի դեպ՝ Կիպրոսում կան նաև անգլիական ռազմաբազաներ: Դրանք, սակայն, Հյուսիսային Կիպրոսի հարցի լուծմանը ոչ միայն չեն օժանդակում, այլև՝ ընդհակառակը:

Եվ այսպես, Ֆրանսիան ճանաչում է Արցախի անկախությունը՝ 1994թ. սահմաններում, Ադրբեջանը ճանաչվում է ագրեսոր: Կարող է նույնիսկ համարվել ահաբեկչության հովանավոր պետություն: Այսինքն՝ ցանկացած հաջորդ պատերազմ հայերի համար հանդիսանալու է ազատագրական և թույլ է տալու, թեկուզ՝ նույն Ֆրանսիային, հայկական կողմին պատշաճ աջակցություն ցուցաբերի՝ ռազմամթերքից մինչև ռազմական խորհրդատուներ:

Հայաստանի գլխավոր դաշնակիցը, անշուշտ, շարունակելու է մնալ Ռուսաստանը: Եվ հենց Արցախում մեր շահերը ֆրանսիացիների հետ կարող են համընկնել: Դժվար թե ֆրանսիացիներն այնտեղ Օտարերկրյա լեգիոն ուղարկեն, բայց դիվանագիտական աջակցություն միանշանակ կցուցաբերեն: Սա անհրաժեշտ կլինի քննադատներին լռեցնելու համար: Միևնույն ժամանակ՝ ներկայումս Ռուսաստանի և Հայաստանի կողմից Արցախի ճանաչումն անժամանակ է, քանի որ թուրքերի հնարավորությունները դեռ չեն սպառվել և կարող են «վա բանկ» գնալ:

Անհրաժեշտ է սպասել Մակրոնի խոսքին, իսկ ամենակարևորը՝ Բայդենի խոսքին: Արդյո՞ք նա կպատժի Էրդողանին: Ամեն դեպքում՝ Արցախի շուրջ իրավիճակի լարվածությունը շարունակվելու է՝ դառնալով իսկական Գորդյան հանգույց:

Եվ եթե Հայաստանում շարունակվեն դատարկ խոսակցությունները և չանցկացվեն արմատական բարեփոխումներ, ապա մեր փոխարեն խնդիրը ոչ ոք չի լուծի: Վերադառնալով Ֆրանսիայի Սենատի քվեարկությանը՝ նշենք, որ այն հայկական սփյուռքի լրջագույն հաջողությունն էր:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.