#GLOW

Հ. Թումանյան
2

Մոտակա 37 գաճաճ գալակտիկաների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանցում մնացել է աստղերի գոյացրած թթվածնի ընդամենը 4–25 տոկոսը՝ միջինը մոտ 11 տոկոս։ Հեղինակների գնահատմամբ՝ գերնոր աստղերի պայթյուններով պայմանավորված գազային արտահոսքերը այդ տարրի մեծ մասը դուրս են մղել գալակտիկաներից։