Հ. Թումանյան
2

Էստոնիայի Սաարեմա կղզու Նասվա նավաշինարանում նոյեմբերի 18-ին ջուրն են իջեցրել 45 մետր երկարությամբ EUROGUARD փորձանավը։ Այն կծառայի որպես ապագա եվրոպական ռազմական նավերի ինքնավար նավարկության, ափից հեռավար կառավարման և տարբեր առաջադրանքների համար փոխարինվող մոդուլների փորձարկման հարթակ։

Հ. Թումանյան
6

ԱՄՆ-ի Դագուեյ փորձադաշտում արձակվել է Castelion ընկերության Blackbeard հրթիռի երկաստիճան փորձնական տարբերակը։ ԱՄՆ-ի բանակի հաղորդմամբ՝ փորձարկումը նաև ցույց է տվել առաջին աստիճանի՝ թռիչքի սկզբնական փուլում ուղղությունը փոխելու կարողությունը։

Հ. Թումանյան
4

Գերմանական KNDS Deutschland-ը ներկայացրել է FENNEK AIR հակադրոնային մեքենայի նախատիպը՝ 30 մմ թնդանոթով և արհեստական բանականության աջակցությամբ կառավարման համակարգով։ Առաջին ցուցադրության մասին ընկերությունը հայտարարել է նոյեմբերի 18-ին՝ Ռոտերդամի NEDS պաշտպանական ցուցահանդեսին ընդառաջ։

Հ. Թումանյան
7

Պակիստանի բանակը նոյեմբերի 18-ին հայտարարել է «Ֆաթհ-3» (Fatah-3) գերձայնային թևավոր հրթիռի հաջող արձակման մասին։ Զինված ուժերի հասարակայնության հետ կապերի ծառայությունը՝ ISPR-ը, հայտնել է, որ համակարգը նախատեսված է մեծ հեռավորության վրա թիրախները բարձր ճշգրտությամբ խոցելու համար։

Հ. Թումանյան
4

Ռումինիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 16-ին Կրայովայում ընդունել է արդիականացված IAR-99 SM ինքնաթիռների առաջին խմբաքանակը։ Ծրագիրն ընդգրկում է տասը ինքնաթիռ և նախատեսված է, ի թիվս այլ նպատակների, օդաչուներին F-16-ով թռիչքների նախապատրաստելու համար։

Հ. Թումանյան
6

«Ռոբերտ Հեմփթոն Գրեյը» նոյեմբերի 16-ին պաշտոնապես համալրել է Կանադայի թագավորական ռազմածովային ուժերի կազմը։ Այն Արկտիկայում և առափնյա ջրերում աշխատելու համար նախատեսված «Հարի Դևուլֆ» դասի վեցերորդ նավն է։

Հ. Թումանյան
7

Գերմանական Aerodata ընկերության AeroForce X հետախուզական օդանավի նախատիպը նոյեմբերի 14-ին առաջին թռիչքն է կատարել Բրանդենբուրգում։ Սարքը նախագծվել է առանց օդաչուի թռչելու համար, սակայն առաջին փորձարկման ժամանակ օդաչու է եղել խցիկում։

Հ. Թումանյան
7

Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի դրոշակակիր «Փրինս օֆ Ուեյլս» ավիակիրը նոյեմբերի 16-ին վերադարձել է Պորտսմութ։ Նավն ավարտել է «Ֆայերքրեսթ» երկփուլ առաքելությունը Հյուսիսային Ատլանտիկայում և Արկտիկայի մերձակա ջրերում։

Հ. Թումանյան
38

ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու F-15EX Eagle II կործանիչ նոյեմբերի 15-ին վայրէջք են կատարել Օկինավայի Կադենա ավիաբազայում։ Սա ԱՄՆ-ից դուրս առաջին ավիաբազան է, որտեղ այդ կործանիչները կտեղակայվեն մշտապես։

Հ. Թումանյան
5

Հարավկորեական HD Hyundai-ն Ուլսանում ջուրն է իջեցրել ամերիկյան Anduril-ի հետ կառուցած «Ալֆա» անանձնակազմ նավի նախատիպը։ Նավը նախ կփորձարկեն Հարավային Կորեայում, ապա՝ Միացյալ Նահանգներում։

Հ. Թումանյան
6

Մալայզիան Թուրքիան ընտրել է որպես նոր ֆրեգատների համար հրթիռների նախընտրելի մատակարար՝ նորվեգական NSM-ի արտահանման թույլտվության չեղարկումից հետո։ Պաշտպանության նախարարի խոսքով՝ հնարավոր է օգտագործել թուրքական ATMACA հրթիռների արդեն պատվիրված խմբաքանակի մի մասը, սակայն նավերի վրա դրանց տեղադրման պայմանները դեռ քննարկվում են։

Հ. Թումանյան
8

Մեծ Բրիտանիան կմիանա Նորվեգիայի P1118 նավաշինական ծրագրին և երեք օժանդակ նավ կգնի ծովային ականների որոնման ու վնասազերծման համար։ Առաջին նավի մատակարարումը նախատեսված է 2031 թվականին։

Հ. Թումանյան
9

ԱՄՆ ռազմաօդային ուժերը նոյեմբերի 13-ին հայտնել են, որ B-21 Raider ռմբակոծիչի փորձանմուշից թռիչքի ընթացքում փորձնական զինամթերք են բաց թողել։ Գերատեսչությունը չի հրապարակել փորձարկման ճշգրիտ օրը կամ զինամթերքի տեսակը։

Հ. Թումանյան
9

Ֆրանսիայում կառուցված «Նեարխոս» ֆրեգատը նոյեմբերի 13-ին առաջին նավարկությունն է սկսել Հունաստանի դրոշի ներքո։ Հունաստանի ռազմածովային ուժերը նավը պաշտոնապես ընդունել էին հոկտեմբերի 30-ին։

Հ. Թումանյան
8

ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիան նոյեմբերի 12-ին ընդունել է չորս T-19A Kestrel ինքնաթիռ։ Դրանք ակադեմիայի առաջին ինքնաթիռներն են, որոնք նախատեսված են բարձրագույն օդաչուական վարժանքների համար։

Հ. Թումանյան
21

Ամերիկյան Kraus Hamdani Aerospace ընկերությունը նոյեմբերի 12-ին հայտնել է, որ ԱՄՆ բանակն իր գնումների ծրագրերից մեկի համար ընտրել է K1000ULE էլեկտրական անօդաչու թռչող սարքը։ Ընկերությունը չի հրապարակել պատվերի ծավալը կամ մատակարարման ժամկետները։

Հ. Թումանյան
2

Բելգիայի պաշտպանության նախարարությունը նախատեսում է «Blue Dome» նոր ցանցի համար ձեռք բերել «Thales»-ի արտադրության 14 շարժական ռադար։ Ծրագրի առաջին համակարգերը նախատեսվում է ստանալ և աստիճանաբար շահագործման հանձնել 2027 թվականից։

Հ. Թումանյան
2

Ավստրալիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 11-ին հայտնել է, որ Արևմտյան Ավստրալիայում սկսվել է բանակի նոր ծանր դեսանտային նավերի կառուցումը։ Առաջին նավերի համար պողպատը սկսել են կտրել հոկտեմբերի վերջին։

Հ. Թումանյան
2

Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը նոյեմբերի 9-ին ցուցադրել է երկրի ռազմաօդային ուժերի GJ-11 հարվածային անօդաչուն՝ գետնի վրա և թռիչքի ընթացքում։ Հեռուստաալիքը նաև հայտնել է, որ սարքն առաջին մարտական զինամթերքով փորձարկման ժամանակ խոցել է թիրախը։

Հ. Թումանյան
2

Ֆրանսիական Thales ընկերությունը հայտնել է, որ կարող է արագացնել Ռումինիայի ռազմաօդային ուժերի համար նախատեսված առաջին երկու շարժական ռադարների մատակարարումը։ Խոսքը 12 ռադարների պատվերի մասին է, որը ֆինանսավորվում է Եվրամիության SAFE ծրագրով։