27.11.2019, 21:54
Խմբագրություն Hovhannisyan

Karmir grqi Kovkasyan endzaryutse haytnvel e tesaxtsiki araj

Հազվադեպ հանդիպող կենդանին կրկին երեւացել է։ Այս անգամ նա տեսախցիկի կողքով անցնելիս հետաքրքրվել է դրանով, մոտեցել է, զննել և լիզել է այն:

Կովկասյան ընձառյուծ` Խոսրովի արգելոցում / ©Yerevan.Today / Автор: неизвестен, фото предоставлено пользователем

Սոցցանցերում տարածվել է հազվադեպ հանդիպող կովկասյան ընձառյուծի մասնակցությամբ տեսանյութը` ոչ միայն ուրախացնելով բնապահպաններին ու վայրի բնության պաշտպաններին, այլեւ՝ մյուս դիտողներին: Խոսրովի արգելոցի բնակիչն անտարբեր չի անցել ժամանակակից տեխնիկական միջոցի կողքով և ուսումնասիրել է այն։

Կարմիր գրքում գրանցված կենդանին տեսախցիկի կողքով անցնելիս հետաքրքրվել է դրանով, մոտեցել է, զննել և լիզել է այն:

https://www.facebook.com/khosrovforestreserve/videos/433549330666229/

Կովկասյան ընձառյուծի նման պահվածքը ոգևորել է բնապահպաններին և նրանով հետաքրքրված օգտատերերին: Շրջակա միջավայրի նախարարությունը, ինչպես միշտ, ուրախացել է, որ տեսանյութում կովկասյան ընձառյուծ է երևում: Վերջինս այս անգամ աչքի է ընկել նաև իր զավեշտալի վարքով:

Нашли опечатку? Выделите фрагмент и нажмите Ctrl + Enter.
Подписывайтесь на нас в Telegram, Яндекс.Новостях и VK
[miniorange_social_login]

Комментарии

Написать комментарий