Hogebannere parzel en, te um e mardn iren erjanik zgum. entaniqi՞, te՞ enkerneri
Ամերիկացի հոգեբանները գնահատել են մարդկանց երջանկության մակարդակն այն պարագայում, երբ ժամանակ են անցկացնում մտերիմների կամ զուգընկերների ու երեխաների հետ:
Ավելի վաղ արված հետազոտությունները ցույց են տվել, որ մոտ հարաբերությունների առկայությունը մարդու հիմնարար պահանջմունքներից է և կապված է բարեկեցության ներքին զգացման հետ: Հնարավոր է՝ այդ պատճառով են շատերը կարծում, թե ընտանիքի հետ ժամանակ անցկացնելն իրենց երջանիկ կդարձնի: Մասնագետները, ԱՄՆ-ի Սուրբ Մարիի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Նաթան Հադսոնի ղեկավարությամբ, ցույց են տվել, որ դա այդպես չէ:
Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 400 մարդ, որոնց խնդրել են հիշել իրենց զգացողություններն ընտանիքի և ընկերների հետ շփման ժամանակ: Նրանք նաև պետք է պատմեին՝ ինչով են զբաղվել այդ ժամանակ՝ գնահատելով այդ փորձը զգայական տարբեր սանդակներով (0-ից մինչև 6):
Արդյունքում հետազոտողները կարողացել են որոշել մասնակիցների երջանկության սուբյեկտիվ մակարդակն այն պարագայում, երբ նրանք շփվել են ընկերների կամ զուգընկերների ու երեխաների հետ: Այն առավել բարձր է գնահատվել ընկերների հետ շփման ժամանակամիջոցի համար:
Սակայն Հադսոնն ու նրա գործընկերները չեն շտապում միանշանակ եզրակացություններ կատարել և նշում են, որ այդպիսի արդյունքները կարող են կապված լինել նրա հետ, որ մտերիմների շրջապատում, սովորաբար, մարդիկ ազատ ժամանակ են անցկացնում, հանգստանում են, իսկ հարազատների պարագայում հիմնականում զբաղվում են կենցաղային տհաճ աշխատանքով:
Այսպես, համաձայն նույն հետազոտության՝ ընկերների հետ անցկացված ժամանակի 65%-ը կապված է շփման հետ, իսկ զուգընկերների ու երեխաների հետ շփումները 28%-ից ցածր են: Մասնակիցները, սովորաբար, դրական են արձագանքել ընտանիքի հետ շփմանն այն պարագայում, երբ խոսքը կենցաղային պարտականությունների մասին չէ:
Вы попытались написать запрещенную фразу или вас забанили за частые нарушения.
Понятно
Что-то в вашем комментарии показалось подозрительным, поэтому перед публикацией он пройдет модерацию.
Понятно
Из-за нарушений правил сайта на ваш аккаунт были наложены ограничения. Если это ошибка, напишите нам.
Понятно
Наши фильтры обнаружили в ваших действиях признаки накрутки. Отдохните немного и вернитесь к нам позже.
Понятно
Последние комментарии