#բուսաբանություն

Հ. Թումանյան
10

Օրեգոնի պետական համալսարանի գիտնականները կարտոֆիլ են աճեցրել լուսնային գրունտի նմանակիչներում՝ օրգանական հավելումներով։ Փորձերից մեկում ծավալի 30 տոկոսը կազմող վերմիկոմպոստը բույսերի աճն ու բերքատվությունը հասցրել է երկրային հողի վերահսկիչ խմբին համադրելի մակարդակի։

Հ. Թումանյան
2

Մինչև 2100 թվականն ուսումնասիրված 993 տեսակի կակտուսների ավելի քան մեկ քառորդը կարող է կորցնել իր համար կլիմայապես պիտանի տարածքի առնվազն 80 տոկոսը։ Նոր գնահատականը զգալիորեն ավելի մտահոգիչ է, քանի որ հետազոտողները միջին ջերմաստիճանից ու տեղումներից բացի հաշվի են առել նաև ուժեղ երաշտները։

Հ. Թումանյան
7

Արևմտյան Ավստրալիայի չորային տարածքները ձմեռային առատ անձրևներից հետո ծածկվել են վայրի ծաղիկներով։ Landsat 8 արբանյակի պատկերներում երևում է, թե մեկ տարվա ընթացքում ինչպես է փոխվել շրջանի բուսածածկը։