#թռիչքային փորձարկումներ

Հ. Թումանյան
9

ԱՄՆ ռազմաօդային ուժերը նոյեմբերի 13-ին հայտնել են, որ B-21 Raider ռմբակոծիչի փորձանմուշից թռիչքի ընթացքում փորձնական զինամթերք են բաց թողել։ Գերատեսչությունը չի հրապարակել փորձարկման ճշգրիտ օրը կամ զինամթերքի տեսակը։

Հ. Թումանյան
2

Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը նոյեմբերի 9-ին ցուցադրել է երկրի ռազմաօդային ուժերի GJ-11 հարվածային անօդաչուն՝ գետնի վրա և թռիչքի ընթացքում։ Հեռուստաալիքը նաև հայտնել է, որ սարքն առաջին մարտական զինամթերքով փորձարկման ժամանակ խոցել է թիրախը։

Հ. Թումանյան
3

Airbus A320 ATRA հետազոտական ինքնաթիռը Գերմանիայում ավարտել է ստուգիչ թռիչքները՝ Eurofighter Typhoon կործանիչի նոր ռադարի միացված վիճակում։ Այժմ այն ծառայելու է որպես թռչող լաբորատորիա՝ ռադարը փորձարկելու և կատարելագործելու համար։

Հ. Թումանյան
3

Ամերիկյան Shield AI-ն հավաքել է ուղղաձիգ թռիչքի և վայրէջքի համար նախագծվող X-BAT մարտական անօդաչուի առաջին լիաչափ նախատիպը։ Այժմ այն պատրաստում են փորձարկումների. հավաքման ավարտի մասին ընկերությունը հայտնել է նոյեմբերի 4-ին։

Հ. Թումանյան
3

Հնդկաստանը նոյեմբերի 5-ին Օդիշա նահանգի ափերի մոտ փորձարկել է իր մշակած «Պրալայ» քվազիբալիստիկ հրթիռը։ Երկրի պաշտպանության նախարարության տվյալներով՝ փորձարկման բոլոր նպատակներն իրականացվել են։

Հ. Թումանյան
3

Mojave անօդաչու թռչող սարքը Հարավային Կորեայում վայրէջք է կատարել տանկերի ու հրետանու տեղաշարժի համար օգտագործվող անհարթ ճանապարհին, ապա կրկին օդ բարձրացել։ Ցուցադրական թռիչքն անցկացվել է նմանակված մարտական պայմաններում՝ ցամաքային կայաններից օդաչուների կառավարմամբ։