#կենդանիների վարք

Հ. Թումանյան
2

Ichneumonidae ընտանիքի որոշ կրետների թրթուրներ սնվում են կենդանի տիրոջ հաշվին, որը շարունակում է աճել։ 697 տեսակի գենետիկական տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ այդ կենսակերպը բազմիցս առաջացել է անկախ ճյուղերում, իսկ նախկին կենսակերպին վերադարձի հետքեր չեն գտնվել։

Հ. Թումանյան
2

Սովորական ութոտնուկների մասնակցությամբ փորձերում գիտնականները նկարագրել են նեղ անցքերով անցնելու երեք կամ չորս քայլից բաղկացած հաջորդականություններ։ Դրանց տարբերությունը մարմինն ու շոշափուկները միասին կամ առանձին անցկացնելու մեջ է։

Հ. Թումանյան
2

Փրինսթոնի համալսարանի փորձերում այլ արուների կռիվը դիտած արու մկներն ավելի արագ են հարձակվել անծանոթ հակառակորդի վրա, քան կռիվ չտեսած մկները։ Սակայն նրանց հարձակումների ընդհանուր տևողությունը չի ավելացել։

Հ. Թումանյան
2

Գաբոնի վայրի մանդրիլների 11 տարվա դիտարկումները ցույց են տվել, որ մինչև մեկ տարեկան ձագ խնամող էգերի մոտ նոր հղիությունն ավելի հաճախ է ընդհատվում։ Կապն ավելի ուժեղ է եղել, երբ ձագերն ավելի հաճախ են ճիչերով ու տնքոցներով պահանջել մոր ուշադրությունը։

Հ. Թումանյան
3

Ավստրալական ցատկող սարդի վարքը ցույց է տվել, որ նրա քունը ներառում է երկու տարբեր վիճակ։ Գիշերային հանգիստը խանգարելուց հետո հաջորդ գիշեր ավելացել են աչքերի շարժումներով ու մկանային կծկումներով ուղեկցվող դրվագները։

Հ. Թումանյան
3

Ճապոնական տնային չղջիկների մայրերը սեփական ձագերի ձայնագրություններին ավելի ուժեղ սրտային արձագանք են տվել, քան այլ ձագերի կանչերին։ Տարբերությունը պահպանվել է նաև մեծացած ձագերի արձակած էխոլոկացիոն ազդանշանները լսելիս։