#ռազմաօդային ուժեր

Հ. Թումանյան
2

Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը նոյեմբերի 9-ին ցուցադրել է երկրի ռազմաօդային ուժերի GJ-11 հարվածային անօդաչուն՝ գետնի վրա և թռիչքի ընթացքում։ Հեռուստաալիքը նաև հայտնել է, որ սարքն առաջին մարտական զինամթերքով փորձարկման ժամանակ խոցել է թիրախը։

Հ. Թումանյան
2

Ֆրանսիական Thales ընկերությունը հայտնել է, որ կարող է արագացնել Ռումինիայի ռազմաօդային ուժերի համար նախատեսված առաջին երկու շարժական ռադարների մատակարարումը։ Խոսքը 12 ռադարների պատվերի մասին է, որը ֆինանսավորվում է Եվրամիության SAFE ծրագրով։

Հ. Թումանյան
2

Թայվանը նոյեմբերի 8-ին ընդունել է ԱՄՆ-ից գնված F-16 Block 70 կործանիչների երկրորդ խմբաքանակը։ Նոր ինքնաթիռների թիվը հասել է հինգի՝ պատվիրված 66-ից։

Հ. Թումանյան
3

ԱՄՆ ռազմաօդային ուժերը Lockheed Martin-ին 694 միլիոն դոլարի պատվեր են տվել AGM-183A ARRW հիպերձայնային հրթիռների արտադրության և սպառազինման մեջ ներդրման համար։ Հոկտեմբերի 26-ին հայտարարված որոշմամբ ծրագիրը փորձանմուշների ու թռիչքային փորձարկումների փուլից անցնում է արտադրության։