24

Մասաչուսեթսի ափին հազվագյուտ երկգլխանի կրիա են հայտնաբերել

Մասաչուսեթսի Քեյփ Քոդ թերակղզում հայտնաբերվել է Malaclemys terrapin տեսակի երկգլխանի կրիայի հազվագյուտ ձագ։ Ընդամենը մոտ 5 գրամ կշռող կենդանու մոտ առկա է բիցեֆալիա՝ զարգացման անոմալիա, որի դեպքում ձևավորվում է երկու գլուխ։ Այժմ ձագը գտնվում է Cape Wildlife Center-ի մասնագետների հսկողության տակ, որոնք հետևում են նրա սնվելուն, աճին և շարժումներին։

Քեյփ Քոդում հայտնաբերված երկգլխանի Malaclemys terrapin տեսակի կրիայի ձագ
Քեյփ Քոդում հայտնաբերված երկգլխանի Malaclemys terrapin տեսակի կրիայի ձագ / © Cape Wildlife Center, New England Wildlife Center

Փոքրիկ կրիային գտել են Մասաչուսեթս նահանգի Ուելֆլիթ բնակավայրում՝ պահպանվող բնադրավայրում։ Այն Mass Audubon Wellfleet Bay Wildlife Sanctuary-ի միջոցով տեղափոխել են Բարնսթեյբլում գործող Cape Wildlife Center, որտեղ կենդանուն ուսումնասիրում է անասնաբուժական թիմը։

Կրիան երկու հստակ ձևավորված գլուխ ունի։ Նման վիճակը կոչվում է բիցեֆալիա և զարգացման չափազանց հազվադեպ հանդիպող անոմալիա է։ Cape Wildlife Center-ը նախկինում ևս նման դեպքերի է առնչվել, սակայն մասնագետները շեշտում են, որ յուրաքանչյուր կենդանու անատոմիական կառուցվածքն ու հետագա զարգացումը կարող են զգալիորեն տարբերվել։

Կենտրոնի տվյալներով՝ կենդանու վիճակն այս պահին մտահոգիչ չի թվում։ New England Wildlife Centers-ի ղեկավար Զաք Մերցը CBS Boston-ին հայտնել է, որ ձագը բնական վարք է ցուցաբերում, իսկ մարմնի երկու կողմերի վիճակը լավ է գնահատվում։ Այնուամենայնիվ, մասնագետները դեռ չեն շտապում երկարաժամկետ կանխատեսումներ անել։

Հիմնական ուշադրությունը դարձվում է կերակրմանը, աճին, վարքին և շարժումների համակարգմանը։ Երկգլխանի կենդանիների դեպքում միայն արտաքին տեսքով հնարավոր չէ որոշել ներքին օրգանների կառուցվածքը կամ հասկանալ, թե երկու գլուխներն ինչպես են համակարգում մեկ օրգանիզմի շարժումները։ Այդ պատճառով ձագի կենսունակության մասին եզրակացություն անելու համար անհրաժեշտ է երկարատև դիտարկում։

Malaclemys terrapin-ը Հյուսիսային Ամերիկայի ծովափնյա աղի և աղաջրային ճահիճներին ու էստուարներին հարմարված կրիա է։ Մասաչուսեթսում այն հիմնականում հանդիպում է Քեյփ Քոդում, Բազարդս Բեյում և Թոնթոն գետի ստորին ավազանում։ Նահանգային օրենսդրությամբ տեսակը դասվում է վտանգվածների շարքին։

Ուելֆլիթը նաև այս տեսակի տարածման հյուսիսային սահմաններից մեկն է։ Այստեղ Mass Audubon-ը տասնամյակներ շարունակ հետևում է տեղական պոպուլյացիային և անհատական նշումներով գրանցում կրիաներին։ Տարածաշրջանում նրանց սպառնում են բնադրավայրերի կորուստը, ավտոմեքենաների երթևեկությունը, գիշատիչները և մարդու գործունեության հետևանքով ծովափնյա միջավայրի փոփոխությունները։

Առայժմ մասնագետների նպատակը կրիային հնարավորինս հանգիստ պայմաններում հետևելն է։ Այս դեպքը նրանց հնարավորություն կտա հասկանալու, թե ինչպես է զարգանում նման անոմալիայով կենդանին և որքանով են երկու գլուխները կարողանում համակարգված կառավարել մարմնի աշխատանքը։

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Նոյեմբերի 19, 08:07
Հ. Թումանյան

Հարավային Չինաստանի երկու քարանձավներում հայտնաբերված ատամները վկայում են, որ հոմո էրեկտուսը հարմարվել էր խիտ արևադարձային անտառներում կյանքին։ Գտածոների տարիքը գնահատվում է մոտ 324–184 հազար տարվա միջակայքում․ սա մայրցամաքային Չինաստանում այս տեսակի ներկայության ամենաուշ շրջանի հուսալիորեն թվագրված վկայությունն է։

Նոյեմբերի 20, 08:03
Հ. Թումանյան

ՆԱՍԱ-ն հաստատել է, որ «Վոյաջեր-1»-ը դարձել է մարդու ստեղծած առաջին օբյեկտը, որը Երկրից մեկ լուսային օր՝ մոտ 25,9 միլիարդ կիլոմետր հեռավորության է հասել։ Այդ կետից ռադիոազդանշանին Երկիր հասնելու համար անհրաժեշտ է 24 ժամ։

Նոյեմբերի 17, 14:05
Հ. Թումանյան

Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխը նոյեմբերի 17-ին հայտարարել է, որ մտադիր է հեռանալ պաշտոնից։ Նա հերքել է պետական երկաթուղու նախագծից անձնական օգուտ ստանալու մեղադրանքը։ Հրաժարականը պետք է հաստատի խորհրդարանը։

Նոյեմբերի 16, 18:30
Հ. Թումանյան

ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու F-15EX Eagle II կործանիչ նոյեմբերի 15-ին վայրէջք են կատարել Օկինավայի Կադենա ավիաբազայում։ Սա ԱՄՆ-ից դուրս առաջին ավիաբազան է, որտեղ այդ կործանիչները կտեղակայվեն մշտապես։

Նոյեմբերի 16, 20:04
Հ. Թումանյան

Սոլքի ինստիտուտի հետազոտողները մշակել են մեթոդ, որը նույն բջջում ցույց է տալիս թե՛ ԴՆԹ-ի խմբագրման արդյունքը, թե՛ գեների ակտիվության փոփոխությունները։ Մարդու լաբորատոր բջիջների մի խմբում մեթոդը հայտնաբերել է խմբագրման 43 տեղամաս, որոնցից 36-ը նախատեսված թիրախներից դուրս էին։

Նոյեմբերի 16, 21:02
Հ. Թումանյան

Գերմանիան, Ավստրիան, Նիդեռլանդները, Դանիան և Հունաստանը նոյեմբերի 16-ին հայտարարել են Ռուանդայի հետ բանակցությունների մասին։ Նրանք ցանկանում են այնտեղ ընդունման կենտրոն ստեղծել այն մարդկանց համար, որոնք ԵՄ-ում մնալու իրավունք չունեն և չեն կարող վերադառնալ իրենց ծագման երկիր։

Նոյեմբերի 16, 18:30
Հ. Թումանյան

ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու F-15EX Eagle II կործանիչ նոյեմբերի 15-ին վայրէջք են կատարել Օկինավայի Կադենա ավիաբազայում։ Սա ԱՄՆ-ից դուրս առաջին ավիաբազան է, որտեղ այդ կործանիչները կտեղակայվեն մշտապես։

Նոյեմբերի 13, 08:05
Հ. Թումանյան

Եվրոպական տիեզերական գործակալությունը նոյեմբերի 12-ին բաց հասանելիությամբ հրապարակել է «Էվկլիդ» տիեզերական աստղադիտակի մոտ 13 ամսվա դիտումների տվյալները։ Դրանք աստղագետներին կօգնեն կազմել Տիեզերքի եռաչափ քարտեզ և ուսումնասիրել մութ նյութի բաշխումը։

Նոյեմբերի 16, 20:04
Հ. Թումանյան

Սոլքի ինստիտուտի հետազոտողները մշակել են մեթոդ, որը նույն բջջում ցույց է տալիս թե՛ ԴՆԹ-ի խմբագրման արդյունքը, թե՛ գեների ակտիվության փոփոխությունները։ Մարդու լաբորատոր բջիջների մի խմբում մեթոդը հայտնաբերել է խմբագրման 43 տեղամաս, որոնցից 36-ը նախատեսված թիրախներից դուրս էին։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն