Մահացության դեպքերը նույնպես աննախադեպ են. Հայաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացության 6 նոր դեպք է գրանցվել, ևս 6-ը՝ այլ պատճառով, առողջացել են 81-ը: Փաստացի բուժում է ստանում 3842 պացիենտ:
Հանրային խորհրդի հետ առցանց հանդիպման ժամանակ Առողջապահության նախարարը հնարավոր է համարել, որ անցում կատարվի «խորը սորտավորմանը»՝ բուժօգնություն ցույց տալով միայն առողջացման հավանականություն ունեցողներին:
Մայիսի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ Հանրապետությունում Covid-19-ով վարակվածների թիվը հասել է 5606-ի: Մահացության 3 նոր դեպք է գրանցվել, առողջացել են 162-ը:
Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում հասել է 5271-ի: Նախորդ օրը գրանցվել է մահացության 5 նոր դեպք (նրանցից 2-ը՝ այլ պատճառով): Առողջացել է 255 մարդ:
Covid-19-ով վարակվածների թիվը Հանրապետությունում հասել է 5041-ի: Վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսից մահացության 3 նոր դեպք, առողջացել են 145-ը:
Մայիսի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ Հանրապետությունում Covid-19-ով վարակվածության հաստատված դեպքերի թիվը հասել է 4823-ի: Վերջին 24 ժամում վարակից մահացության 1 նոր դեպք է գրանցվել, առողջացել են 94-ը:
Սմբատ Գոգյանն անդրադարձել է ԿԳՄՍՆ-ում հակասություններին, Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի «արտագրած դոկտորականին» ու նրա նկատմամբ հովանավորչությանը, աշխատանքի արդյունավետության նվազմանը՝ նշելով. «Գրագողերը սպասում են կառույցի փակվելուն»:
Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ սահմանափակումների թուլացումը կուղեկցվի համակեցության հստակ կանոնների պահմանմամբ, որոնց խախտման դեպքում քաղաքացիներն ու տնտեսվարողները կտուգանվեն:
Covid-19 կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը Հայաստանում հասել է 3718-ի: Վերջին 24 ժամում վարակվածների շրջանում արձանագրվել է մահվան 1 նոր դեպք՝ կորոնավիրուսից, ևս 2-ը` այլ պատճառով: Առողջացել է 70 պացիենտ:
Մեկնաբանություններ