Կորոնավիրուսով վարակվածության 359 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում վերջին 24 ժամում Covid-19-ից մահացել է 4 մարդ: Առողջացել են 128-ը: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 6661-ի:
Նախորդ օրը կատարված թեստավորումից 958-ը բացասական են եղել: Մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 50397 թեստավորում:
Առողջացածների թիվը հասել է 3064-ի՝ վերջին օրվա ընթացքում ավելանալով 128-ով: Փաստացի բուժում է ստանում 3483 պացիենտ:
Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 81-ի: Նախորդ օրը մահացած պացիենտները եղել են 82 (տղամարդ), 73 (կին), 77 (տղամարդ), 71 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Վարակվածների շրջանում այլ պատճառով մահացությունների թիվը դարձել է 33:

Դուք գրել եք արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք կրկնվող խախտումների համար։
Հասկացա
Մեկնաբանությունը կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ կստուգվի։
Հասկացա
Մենք կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։

Կանոնների խախտման պատճառով հաշիվը սահմանափակվել է։ Եթե սխալ է՝ գրեք մեզ։
Հասկացա
Վերջին մեկնաբանությունները