Ovqe՞r en ashxarhi amenaharust entaniqnere
Bloomberg-ը հրապարակել է 2021թ. ամենահարուստ ընտանիքների ցանկը: Առաջին հնգյակում են Ուոլթոն, Մարս, Կոխ, Հերմես և Ալ Սաուդ ընտանիքները:
Bloomberg-ը հրապարակել է 2021թ. ամենահարուստ ընտանիքների ցանկը: Ամենամյա վարկանիշային աղյուսակն այս տարի գլխավորում են Ուոլթոնները: 1950-ականներին Սեմ Ուոլթոնը հիմնել է Walmart ընկերությունը: Ընտանիքի կարողությունը ներկայումս գնահատվում է 238,2 մլրդ դոլար, որին գումարվում է նաև այս տարվա շահույթը՝ 23 մլրդ դոլար: Ընտանիքին են պատկանում ավելի քան 10 հազար խանութներ ամբողջ աշխարհում: Միայն վերջին տարում ընտանիքը 6 մլրդ դոլարի բաժնետոմսեր է վաճառել:
Երկրորդ հորիզոնականում Մարսերի ընտանիքն է, որին պատկանում է Mars ընկերությունը (արտադրում է հրուշակեղեն և երկարատև պահպանման ապրանքներ, այդ թվում՝ M&Ms, Milky Way, Snickers): Ընտանիքի կարողությունը գնահատվում է 141,9 մլրդ դոլար: Եվս 39,2 մլրդ դոլար Մարս ընտանիքը վաստակել է վերջին մեկ տարում:
Երրորդ ամենահարուստը Կոխերի ընտանիքն է, որին պատկանում է Koch Industries-ը: Այս ընկերությունը զբաղվում է նավթավերամշակմամբ և քիմիական արտադրությամբ: Կոխերի կարողությունը գնահատվում է 124,4 մլրդ դոլար, գումարած՝ 115 մլրդ դոլար՝ միայն վերջին մեկ տարում:
Վարկանիշային ցանկի առաջին տասնյակում են նաև Հերմես ընտանիքը (Hermes նորաձևության տան սեփականատեր, կարողությունը՝ 116 մլրդ դոլար), Սաուդյան Արաբիայի արքայական Ալ Սաուդ ընտանիքը՝ 100 մլրդ դոլար կարողությամբ, հնդկական Ամբանի ընտանիքը (93,7 մլրդ դոլար), Chanel նորաձևության տան սեփականատերերը՝ Վերտհայմերները, որոնց կարողությունը 61,8 մլրդ դոլար է, Թոմսոնները, որոնց պատկանում է Thomson Reuters տեղեկատվական գործակալությունը (61,1 մլրդ):
Вы попытались написать запрещенную фразу или вас забанили за частые нарушения.
Понятно
Что-то в вашем комментарии показалось подозрительным, поэтому перед публикацией он пройдет модерацию.
Понятно
Из-за нарушений правил сайта на ваш аккаунт были наложены ограничения. Если это ошибка, напишите нам.
Понятно
Наши фильтры обнаружили в ваших действиях признаки накрутки. Отдохните немного и вернитесь к нам позже.
Понятно
Последние комментарии