#մարդու իրավունքներ

Հ. Թումանյան
2

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը նոյեմբերի 19-ին Մյանմային պատասխանատու է ճանաչել 2017 թվականին Ռաքհայն նահանգի հյուսիսում ռոհինջաների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու համար։ Դատարանը պետությանը պարտավորեցրել է փոխհատուցել պատճառված վնասը և ապահովել տեղահանվածների անվտանգ ու կամավոր վերադարձը։

Հ. Թումանյան
2

Տասը երկրի արտգործնախարարություններ նոյեմբերի 6-ին համատեղ հայտարարությամբ դատապարտել են հոնկոնգցի ակտիվիստ Ջոշուա Վոնգի դատավճիռը։ Հոնկոնգի դատարանը նախորդ օրը նրան ևս տասը տարվա ազատազրկման էր դատապարտել ազգային անվտանգության մասին օրենքով։

Հ. Թումանյան
3

Մեծ Բրիտանիան պատժամիջոցների ցանկում ընդգրկել է Սուդանում պատերազմող կողմերի 15 հրամանատարների ու պաշտոնյաների՝ խաղաղ բնակչության դեմ ծանր խախտումներին առնչվելու կասկածանքով։ Լոնդոնը նաև հայտարարել է սեռական բռնության ենթարկվածներին և մարդասիրական ծրագրերին աջակցելու համար ընդհանուր 15 միլիոն ֆունտ ստեռլինգ հատկացնելու մասին։

Հ. Թումանյան
2

Եվրահանձնաժողովն առաջարկել է Frontex-ին հնարավորություն տալ կազմակերպելու միգրանտների վերադարձը նաև Եվրամիության անդամ չհանդիսացող մի երկրից մյուսը։ Նախաձեռնությունը նախատեսում է սահմանապահ կորպուսի աստիճանական ընդլայնում մինչև 30 հազար ծառայողի, սակայն դեռ պետք է համաձայնեցվի Եվրոպական խորհրդարանի և ԵՄ խորհրդի հետ։

Հ. Թումանյան
1

Մշակույթի տան հարևանությամբ գտնվող տարածքը մաքրել ու բարեկարգել են գյուղի երիտասարդները։ Նրանք ցանկանում են այստեղ միավորել կրթական հանդիպումները, մշակութային միջոցառումներն ու հանգիստը։