#Մոնտանա

Հ. Թումանյան
3

Արկտիկայից վերցված սառցանմուշները ցույց են տվել, որ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Մոնտանայի Անակոնդայի պղնձաձուլարանի արտանետումները հասել են Գրենլանդիա։ Հետազոտողների գնահատմամբ՝ գործարանից տարածված մկնդեղն ու կապարն աղտոտել են Հյուսիսային Ամերիկայի զգալի մասը։

Հ. Թումանյան
4

Գիտնականները բրածո ատամների էմալով գնահատել են տիրանոզավրի մարմնի ջերմաստիճանը՝ ստանալով մոտ 36 °C։ Արդյունքն ամրապնդում է այն վարկածը, որ այս գիշատիչը մարմինը տաքացնում էր սեփական նյութափոխանակության շնորհիվ, սակայն միայն ջերմաստիճանով դա վերջնականապես հաստատել հնարավոր չէ։