Բայրաքթար — Շեշտ.am (shesht.am)

Բայրաքթար

2 րոպե

Թուրքական Բայրաքթարները տեղակայվել են Նախիջևանում վերջերս պաշտոնապես բացված օդանավակայանում: Ադրբեջանցի զինվորականները դրանց կառավարման պատրաստությունը Թուրքիայում են անցել:

2 րոպե

ՀԱՊԿ անդամ երկու երկրների միջև ռազմական ընդհարումները շարունակվում են: Անկարան ակնհայտորեն աջակցում է Ղրղզստանին, իսկ սոցցանցերում արդեն տեղեկատվական արշավներ են սկսվել, որոնք կոչ են անում օգնության խնդրանքով դիմել ոչ թե Ռուսաստանին, այլ` Թուրքիային:

3 րոպե

Ուկրաինական ուժերը Դոնեցկի ուղղությամբ ԱԹՍ են կիրառել, որից արձակված ավիառումբը պայթել է տներից մեկի բակում. 2016թ. ծնված երեխան մահացել է, իսկ 1954թ. ծնված կինը վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոց: Հիշեցնենք, որ գերճշգրիտ ավիառումբ կարող են կրել ուկրաինական այս ճակատի սպառազինությունում առկա թուրքական Բայրաքթարները:

3 րոպե

Հաղորդվում է, որ ռուսական զինված ուժերի համար արտադրվելիք ԱԹՍ-ն ստանալու է Bayraktar TB2-R անվանումը: Թուրքական տարբերակում կիրառվող արտասահմանյան դետալները պատժամիջոցների պատճառով չեն կարող Ռուսաստան տեղափոխվել, այդ պատճառով բազմաթիվ սարքավորումներ տեղական արտադրության են լինելու կամ ձեռք են բերվելու գործընկերներից:

3 րոպե

Պատերազմից հետո Ադրբեջանը շարունակում է վերազինել իր ռազմական ենթակառուցվածքները։ Bayraktar TB2 անօդաչուների տեղակայման հայտնի վայրերից մեկը Եվլախի օդանավակայանն է․ Ադրբեջանի ԶՈւ ԱԹՍ-ների կենտրոններից մեկը, որտեղ կառուցվել են նոր անգարներ, ղեկավարման կետեր, օժանդակ կառույցներ։ Մյուսը Շամխորից 6կմ հյուսիս-արևմուտք ընկած Դալլարի ավիաբազան, որը կառուցվել է դեռևս խորհրդային տարիներին։

3 րոպե

Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբը մանրամասն ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղում աշնանը տեղի ունեցած պատերազմը: Համարվում է, որ Դոնբասի համար պատերազմ սկսելու դեպքում ուկրաինական ուժերը հիմնվելու են թուրքական Բայրաքթարների և ամերիկյան Ջավելինների վրա:

3 րոպե

Դոնբասի մոտ Բայրաքթարների քանակի ավելացմանը և իրավիճակի սրմանը զուգահեռ` մինչև ապրիլի կեսերը ՌԴ ՀՕՊ դիվիզիոնները խաղարկելու են Տոռ-Մ2 և Բուկ-Մ2 ԶՀՀ-ներով հակառակորդի ավիացիայի, թևավոր հրթիռների և անօդաչուների ոչնչացումը:

Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.