#COP31

Հ. Թումանյան
21

Անթալիայում ՄԱԿ-ի կլիմայական COP31 համաժողովը նոյեմբերի 22-ին ավարտվել է առանց ընդհանուր քաղաքական համաձայնության։ Հանածո վառելիքի վերաբերյալ ձևակերպումների շուրջ տարաձայնությունները չեն հաղթահարվել, և Եվրամիությունն ու մի շարք այլ երկրներ մերժել են վերջնական նախագիծը։

Հ. Թումանյան
9

Անթալիայում ընթացող COP31 կլիմայական համաժողովի նոր նախագծով առաջարկվում է ստեղծել «Անթալիա–Ադիս Աբեբա» ճանապարհային քարտեզ՝ զարգացող երկրների հարմարվողականության և կլիմայական դիմակայունության ֆինանսավորման համար։ Նոյեմբերի 22-ին տարածված փաստաթուղթը դեռ ընդունված համաձայնագիր չէ։

Հ. Թումանյան
8

Անթալիայում ընթացող COP31 կլիմայական համաժողովի որոշման՝ նոյեմբերի 19-ին հրապարակված նոր նախագծում այլևս չկա հանածո վառելիքից հրաժարվելու կոչը։ Փաստաթուղթը դեռ վերջնական համաձայնագիր չէ․ դրա դրույթները մնում են բանակցությունների առարկա։

Հ. Թումանյան
21

ՄԱԿ-ի կլիմայական համաժողովի նախագահությունը նոյեմբերի 16-ին հրապարակել է Անթալիայում քննարկվող ընդհանուր որոշման նախագիծը։ Տեքստում ներառված է նաև զարգացող երկրներին կլիմայի փոփոխությանը հարմարվելու համար տրամադրվող ֆինանսավորումն առնվազն 120 միլիարդ դոլարի հասցնելու առաջարկը։

Հ. Թումանյան
7

ՄԱԿ-ի կլիմայի հարցերով գործադիր քարտուղար Սայմոն Սթիլը նոյեմբերի 14-ին Անթալիայում երկրներին կոչ է արել արագ անցնել COP31-ի օրակարգի ամենաբարդ հարցերին։ Համաժողովի առաջին շաբաթվա ավարտին տարաձայնությունները պահպանվում են հանածո վառելիքի ապագայի և կլիմայական ֆինանսավորման շուրջ։

Հ. Թումանյան
3

Նոյեմբերի 11-ին Անթալիայում բացվել է ՄԱԿ-ի կլիմայական համաժողովի՝ COP31-ի առաջնորդների երկօրյա գագաթնաժողովը։ Թուրքիան առաջարկում է մինչև 2035 թվականն էլեկտրաէներգիայի բաժինը հասցնել համաշխարհային էներգասպառման 35 տոկոսի։

Հ. Թումանյան
2

Նոյեմբերի 9-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում բացվում է ՄԱԿ-ի կլիմայական համաժողովը։ Բանակցությունների նախաշեմին երկրներն առաջարկել են օրակարգում ընդգրկել կլիմայի փոփոխությանը հարմարվելու ֆինանսավորման և առևտրի հարցերը։