Նախորդ օրը կորոնավիրուսից մահացել է 8 մարդ: Մահացածների թիվը հասել է 850-ի: Վերջին 24 ժամում առողջացել են 214-ը: Փաստացի բուժում է ստանում 5605 պացիենտ:
Արբանյակից արված լուսանկարներում երևում է ստորջրյա գաղտնի անձավի մուտքը և այնտեղ մտնող ատոմային սուզանավը: Ենթադրվում է, որ մյուս սուզանավերը ներսում են:
Լիբանանի ռազմական հետախուզությունը տեղեկություններ է ստացել, որ Թուրքիան մարդասիրական օգնության անվան ներքո զենք է ուղարկում Լիբանանում գործող «Մուսուլման եղբայրներ» խմբավորմանը:
Covid-19-ով վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը հասել է 41663-ի: Նախորդ օրը համաճարակից մահացել է 1 մարդ. 30 տարեկան տղամարդը չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Առողջացել են 100-ը: Փաստացի բուժում է ստանում 6018 մարդ:
ԱՄՆ ՊՆ-ն հայտարարել է, որ աշխատանքային խումբը հայտնաբերելու և ուսումնասիրելու է այն չբացահայտված թռչող օբյեկտները, որոնք կարող են վտանգ ներկայացնել ազգային անվտանգության համար:
Դիմակ կրելն այսուհետ պարտադիր չէ անձնական մեքենայում, հանգստի գոտիներում, լողափերում, սարերում, անտառներում, սակայն՝ ոչ բոլոր դեպքերում. անհրաժեշտ է ծանոթանալ բացառություններին:
Covid-19-ից վերջին 24 ժամում Հանրապետությունում մահացել է 3 մարդ: Նախորդ օրն առողջացածների թիվը 405 է: Փաստացի բուժում է ստանում 6079 պացիենտ. այսպիսի ցածր ցուցանիշ վերջին անգամ գրանցվել էր մայիս ամսին:
Իլոն Մասկի նախկին գործընկերոջ կողմից հիմնադրված ընկերությունը կարող է նոր ռեկորդ սահմանել էլեկտրական շարժիչով ուղևորատար մեքենաների՝ մեկ լիցքավորմամբ ընթացքի հեռավորությամբ:
Ամերիկյան ավտոարտադրողի պաշտոնական կայքում հրապարակվել է դիզայների հաստիքի մասին հայտարարություն, ով զբաղվելու է նաև այլ նախագծերի, այդ թվում՝ SpaceX-ի տիեզերանավերի դիզայնով:
Մեկնաբանություններ