Օգոստոսի 13, 2020, 10:51
Խմբագրություն Hovhannisyan
281

Վարակվածության հաստատված նոր դեպքերի թիվը Հայաստանում 229 է

Covid-19-ից վերջին 24 ժամում Հանրապետությունում մահացել է 3 մարդ: Նախորդ օրն առողջացածների թիվը 405 է: Փաստացի բուժում է ստանում 6079 պացիենտ. այսպիսի ցածր ցուցանիշ վերջին անգամ գրանցվել էր մայիս ամսին:

Շտապօգնության մեքենայում / © Yerevan Today / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Կորոնավիրուսից մահացածների թիվը Հայաստանում հասել է 809-ի: Նախորդ օրը մահացած պացիենտները եղել են 77 (կին), 68 (կին) և 88 (տղամարդ) տարեկան: Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Վարակվածների շրջանում այլ պատճառով մահացությունները դարձել են 238՝ նախորդ օրն ավելանալով 4-ով:

Վարակվածության հաստատված դեպքերի ընդհանուր թիվը դարձել է 41023, որից առողջացածները 33897-ն են: Նախորդ օրը կատարված թեստերից 1236-ն են եղել բացասական, իսկ կատարված թեստերի ընդհանուր թիվը 180497 է:

Օգոստոսի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում ստացող պացիենտների թիվը 6079 է: Այս թիվը հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին արձանագրված փաստացի բուժում ստացողների ամենացածր թիվն է:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն