Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 23332 պացիենտ: 425 մարդ առողջացել է: Covid-19-ից մահացության 12 նոր դեպք է գրանցվել:
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են հակառակորդի հարձակողական գործողությունները՝ վերահսկողության ներքո պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը:
Այս պահին ևս Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կարմիր Շուկան, հրթիռակոծվում են սմերչով։ Տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում:
Նախորդ օրը կատարվել է 4340 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1836 նոր դեպք: Առողջացել են 485-ը, մահացել է 20 մարդ, այդ թվում՝ 16 տարեկան աղջիկ: Փաստացի բուժում է ստանում 17869 պացիենտ:
Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի։ Հարավային ուղղությամբ ինտենսիվ ծանր մարտերը շարունակվում են։ ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան միջոցներ հակառակորդի հարձակումը կասեցնելու համար։
Ժամը 07: 20-ին հրետանային ակտիվ կրակից հետո, հակառակորդը բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար): Երկուստեք կան զոհեր և վիրավորներ:
Լուսադեմին թշնամական ուժերը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Առավել ինտենսիվ հարվածներ են հասցվել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին:
Մի քանի անգամ հարձակվող ալիքներով փորձել են գրավել մեր դիրքերը, սակայն հայ ռազմիկների քաջության ու հմտության շնորհիվ հետ են շպրտվել՝ կրելով զգալի մեծ կորուստներ։
Առավոտյան հակառակորդը, խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները՝ հատկապես ինտենսիվ կրակ վարելով հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում:
Առավոտյան հարավային, հյուսիսային, հյուսիս-արևելյան և արևելյան ուղություններով հակառակորդը վերսկսել է հրթիռահրետանային ակտիվ կրակով ուղեկցվող գործողությունները: ՊԲ ստորաբաժանումները բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ:
Ծանր մարտերը շարունակվում են հատկապես հարավում՝ Հադրութի ուղղությամբ: Վահրամ Պողոսյանի խոսքով՝ չնայած ադրբեջանական ուժերի հարձակումներին, Արցախի ՊԲ-ն համարժեք պատասխան է տալիս թշնամուն:
Մեկնաբանություններ