Օր 24. Հյուսիսում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի, հարավում ինտենսիվ ծանր մարտեր են. ԹԱՐՄԱՑՎՈՂ — Շեշտ.am (shesht.am)
5 րոպե
Խմբագրություն

Օր 24. Հյուսիսում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի, հարավում ինտենսիվ ծանր մարտեր են. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի։ Հարավային ուղղությամբ ինտենսիվ ծանր մարտերը շարունակվում են։ ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան միջոցներ հակառակորդի հարձակումը կասեցնելու համար։

Պատերազմը շարունակվում է / © Արցախի ՊԲ

19:34 «Տեսնես՝ ինչքա՞ն «Բայրաքթար» ունեն». գրել է Շուշան Ստեփանյանը և հրապարակել խոցված նոր ԱԹՍ-ի նկարները:

Տեսնես` ինչքա՞ն «Բայրաքթար» ունեն

Gepostet von Shushan Stepanyan am Dienstag, 20. Oktober 2020

19:08 ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը հրթիռահրետանային հարվածներ է հասցնում Գերանբոյի և Թերթերի շրջաններին:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/photos/a.286192515550016/813718339464095/

16:00 Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում մարտի դաշտում փառքով պսակեցին իրենց անունը և կարժանանան ազգային հերոսի կոչման:

15:43 Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է․․․ «Զգուշացրել էինք՝ դժոխք եք մուտք գործում»։

15:51 «Ալիև բարի գալուստ դժողք։ Հետիդ բազմագույն ու բազմաերանք ահաբեկիչներին էլ փոխանցի…». Արծրուն Հովհաննիսյան:

15:20 Ի պատասխան նահանջի վերաբերյալ քննարկումների՝ Արծրուն Հովհաննիսյանը գրում է. «Վաղը որ իմ եղբայրներն ու քույրերը համառ դիմադրելուց հետո նորից անցնեն հարձակման, իսկ անցնելու են հաստատ, շատերդ ամաչելու եք այս տրամադրությունների համար։ Այո, նահանջել ենք, որոշ տեղերում դա ամենաճիշտ լուծումն է։ Մի արեք նման բաներ»։

14:50 Շուշան Ստեփանյանը Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման կողմից երեկ խոցված թուրքական Bayraktar TB2 մարտական ԱԹՍ-ի մասին տվյալներ է հայտնել: Նրա խոսքով՝ ԱԹՍ-ի հեռակառավարվող տեսախցիկը L-3 WESCAM CMX-15D մոդելի է: Արտադրվել է 2020թ. հունիսին Կանադայի WESCAM ընկերության կողմից և Bayraktar TB2-ի վրա տեղադրվել 2020թ. սեպտեմբերին: Ընդհանուր աշխատանքը կազմել է 31 ժամ:

14:01 Արծրուն Հովհաննիսյանն ընդգծում է, որ նահանջը պարտություն չէ: ՊՆ ներկայացուցիչը հիշեցնում է, որ 1918-ին էլ կար նահանջ, 1941թ. էլ կար նահանջ, 1992թ. էլ կար նահանջ, բայց բոլոր այդ դեպքերում վերջում եղավ հաղթանակ։ «Էլի է լինելու հաղթանակ»։

10:45 Շուշան Ստեփանյանի հաղորդմամբ՝ հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի։ Հարավային ուղղությամբ ինտենսիվ ծանր մարտերը շարունակվում են։ ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան միջոցներ հակառակորդի հարձակումը կասեցնելու համար։

9:20 ՊԲ հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը:

Հատկապես ինտենսիվ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ իրադրությունը և իրենց գործողություններով թշնամական ուժերին պատճառում կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.