#աստղաֆիզիկա

Հ. Թումանյան
2

Մոտակա 37 գաճաճ գալակտիկաների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանցում մնացել է աստղերի գոյացրած թթվածնի ընդամենը 4–25 տոկոսը՝ միջինը մոտ 11 տոկոս։ Հեղինակների գնահատմամբ՝ գերնոր աստղերի պայթյուններով պայմանավորված գազային արտահոսքերը այդ տարրի մեծ մասը դուրս են մղել գալակտիկաներից։

Հ. Թումանյան
3

ALMA ռադիոաստղադիտակով Մեծ Մագելանյան ամպում հայտնաբերել են տաքացած մոլեկուլային գազի նեղ հետք՝ կապված LMC P3 կրկնակի համակարգի հետ։ Այն կարող է լինել արագընթաց նյութի շիթի ազդեցության հետքը և բացատրել համակարգի ուժեղ գամմա-ճառագայթումը։

Հ. Թումանյան
2

Սև խոռոչի արագ պտույտը որոշ տեսական պայմաններում կարող է նպաստավոր դարձնել դրա բաժանումը երկու փոքր խոռոչի։ Սակայն նոր հաշվարկները չեն ապացուցում, որ այդպիսի գործընթաց իրականում տեղի է ունենում. դրա համար դեռ պետք է նկարագրել հենց բաժանման մեխանիզմը։

Հ. Թումանյան
11

NASA-ի Parker Solar Probe սարքի տվյալներով գիտնականները պարզել են, որ արևային քամու մագնիսական տատանումների պտույտի ուղղությունը փոխվում է՝ կախված դիտարկվող մասշտաբից։ Արդյունքն օգնում է հասկանալ տիեզերական պլազմայի տուրբուլենտ վարքը և կարող է օգտակար լինել տիեզերական եղանակի մոդելավորման համար։