#բրածոներ

Հ. Թումանյան
9

Հարավային Աֆրիկայի Արևելյան Քեյփ նահանգում գտնված գանգն ու կմախքի մյուս ոսկորները պատկանել են գիտությանը մինչ այդ անհայտ դինոզավրի։ Հետազոտողների գնահատմամբ՝ առանձնյակը կշռել է մոտ 400 կիլոգրամ, թեև դեռ ակտիվորեն աճում էր։

Հ. Թումանյան
2

Մոտ վեց միլիոն տարի առաջ Պերուի ներկայիս ափերի մոտ ապրել է գաճաճ կաշալոտ, որի գանգի երկու կեսերը կտրուկ տարբերվել են։ Գանգի և պարանոցի կառուցվածքից գիտնականները ենթադրում են, որ կենդանին կեր է փնտրել ծովի հատակին։

Հ. Թումանյան
3

Բրազիլիայում հայտնաբերված դինոզավրի ոտքի բրածո ոսկրում գիտնականները գտել են հեմի՝ հեմոգլոբինի բաղադրիչի հետքեր։ Դրանք պահպանվել են ոսկրի անոթային խողովակներում՝ հանքայնացած գոյացությունների ներսում, որոնք հետազոտողները համարում են արյան կարմիր բջիջների մնացորդներ։

Հ. Թումանյան
5

Չինաստանում հայտնաբերված երկու գրեթե ամբողջական կմախքները վկայում են, որ մոտ 237 միլիոն տարի առաջ ապրած երկկենցաղը կարող էր մշտապես բնակվել ծովում՝ առանց ցամաքի կամ քաղցրահամ ջրի կարիքի։ Հետազոտողները Gerrothorax maritimus անունով նկարագրված տեսակը համարում են ամբողջովին ծովային կենսակերպի առաջին հայտնի օրինակը երկկենցաղների շրջանում։