#քիմիա

Հ. Թումանյան
4

ԱՄՆ-ի հետազոտողները ստեղծել են լույսով սնուցվող մանրաչիպերի համակարգ, որը փորձանոթի ներսից անլար փոխանցում է ջերմաստիճանի փոփոխությունների տվյալները։ Կես միլիմետր չափսով սարքերը չափումներ են ուղարկում յուրաքանչյուր կես վայրկյանը մեկ՝ թույլ տալով հետևել ռեակցիայի ընթացքին, երբ այն դեռ շարունակվում է։

Հ. Թումանյան
3

Ֆիզիկոսները երկու ոսկե էլեկտրոդների միջև ամրացված պարուրաձև մոլեկուլում էլեկտրական հոսանքով ուղղորդված շարժում են առաջացրել։ Լարման բևեռականությունը փոխելիս շարժման ուղղությունը փոխվել է, իսկ ավելի բարձր լարման դեպքում հոսանքի ուժը կտրուկ աճել է։

Հ. Թումանյան
4

Միկրոպլաստիկի մասնիկները ջրում կարող են ինքնաբերաբար առաջացնել թթվածնի ակտիվ ձևեր, այդ թվում՝ հիդրօքսիլ ռադիկալներ։ Նոր լաբորատոր հետազոտությունը բացահայտում է հնարավոր մեխանիզմ, որով պլաստիկի մանր մասնիկները կարող են վնասել կենսաբանական մոլեկուլներն ու բջիջները։