#Scientific Reports

Հ. Թումանյան
3

Գիսաստղերը, հավանաբար, չեն եղել Երկրի վրա կյանքի առաջացման համար անհրաժեշտ մոլեկուլների հուսալի աղբյուր։ Նոր համակարգչային մոդելավորումը ցույց է տվել, որ բախման ժամանակ դրանց մեծ մասը կքայքայվեր, իսկ պահպանված նյութերը արագ կնոսրանային ջրում։

Հ. Թումանյան
6

Իրաքյան Քրդստանի Շանիդար քարանձավում հայտնաբերված՝ մոտ 75 հազար տարվա նեանդերթալցու թիակի կլոր անցքը կարող է փայտե նիզակի մահացու հարվածի հետք լինել։ Նույն անհատի ատամները վկայում են ավելի վաղ ստացած ծանր վնասվածքից հետո երկար ապրելու մասին, ինչը հետազոտողները կապում են խմբակիցների հնարավոր խնամքի հետ։