Հ. Թումանյան
3

Իսպանիայի Տոլեդո նահանգում հոկտեմբերի 28-ին երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 68 մարդ է զոհվել։ Reuters-ն այդ թիվը հաղորդել է՝ վկայակոչելով Կաստիլիա Լա Մանչայի ղեկավարին․ փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Հ. Թումանյան
5

Կատարի միջնորդներն Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ պատերազմն ավարտելու նոր նախագիծ, հոկտեմբերի 28-ին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով բանակցություններին իրազեկ պաշտոնյայի։ Ըստ նրա՝ Թեհրանի պատասխանը սպասվում է մինչև շաբաթվա վերջը։

Հ. Թումանյան
2

«Արնաբ» ցիկլոնը հորդառատ անձրևներով ու ուժեղ քամով հասել է Հնդկաստանի Անդհրա Պրադեշ նահանգ։ Իշխանությունները տարհանել են առնվազն 89 հազար մարդու, իսկ ցիկլոնի ազդեցությունը տարածվում է նաև հարևան Օդիշայի վրա։

Հ. Թումանյան
3

Մեծ Բրիտանիան պատժամիջոցների ցանկում ընդգրկել է Սուդանում պատերազմող կողմերի 15 հրամանատարների ու պաշտոնյաների՝ խաղաղ բնակչության դեմ ծանր խախտումներին առնչվելու կասկածանքով։ Լոնդոնը նաև հայտարարել է սեռական բռնության ենթարկվածներին և մարդասիրական ծրագրերին աջակցելու համար ընդհանուր 15 միլիոն ֆունտ ստեռլինգ հատկացնելու մասին։

Հ. Թումանյան
2

Եվրահանձնաժողովն առաջարկել է Frontex-ին հնարավորություն տալ կազմակերպելու միգրանտների վերադարձը նաև Եվրամիության անդամ չհանդիսացող մի երկրից մյուսը։ Նախաձեռնությունը նախատեսում է սահմանապահ կորպուսի աստիճանական ընդլայնում մինչև 30 հազար ծառայողի, սակայն դեռ պետք է համաձայնեցվի Եվրոպական խորհրդարանի և ԵՄ խորհրդի հետ։

Հ. Թումանյան
5

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հաղթել է հոկտեմբերի 25-ին անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Նա երկիրը կգլխավորի չորրորդ ժամկետով՝ այս անգամ առաջ անցնելով սենատոր Ֆլավիու Բոլսոնարուից։

Հ. Թումանյան
3

Իսրայելում հոկտեմբերի 27-ին մեկնարկել են Կնեսետի ընտրությունները՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումից ի վեր առաջին համապետական քվեարկությունը։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավոր մրցակիցը նախկին գլխավոր շտաբի պետ Գադի Էյզենկոտն է, սակայն կառավարության կազմը կարող է որոշվել միայն հետընտրական բանակցություններով։

Հ. Թումանյան
19

Հայաստանի առողջապահության նախարարությունը պայմանական թույլտվություն է տվել ամերիկյան Agenus ընկերության Botvymo և Evamplix դեղամիջոցների համատեղ կիրառմանը՝ աղիների քաղցկեղի որոշակի տեսակի բուժման համար։ Ընկերության հաղորդմամբ՝ սա երկու դեղամիջոցների առաջին պաշտոնական գրանցումն է աշխարհում։

Հ. Թումանյան
3

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հոկտեմբերի 9-ին Թուրքմենստանում կայացած Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) գագաթնաժողովում առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ։ Այն նախատեսում է Իրանի և ԱՊՀ երկրների համագործակցության ընդլայնում՝ էներգետիկայի, առևտրի, տրանսպորտի, ներդրումների ու տեխնոլոգիաների ոլորտներում։

Հ. Թումանյան
3

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի կողմից Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի հնարավոր ոչնչացման մասին հայտարարությունը հարուցել է Կալիֆորնիայի ղեկավարների քննադատությունը։ Երկու օր անց նա հայտարարել է, որ թույլ չի տա նման հարվածներ և կպաշտպանի ամերիկյան քաղաքները։

Հ. Թումանյան
3

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը արգելանք է դրել Գագիկ Ծառուկյանին պատկանող 29 անշարժ և 488 շարժական գույքի, 33 տրանսպորտային միջոցի ու մի շարք ընկերություններում նրա բաժնեմասերի վրա։ Միջոցը կիրառվել է Հակակոռուպցիոն դատարանի կատարողական թերթի հիման վրա։

Հ. Թումանյան
5

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Amazon-ի հնարավոր ներդրումների համար անհրաժեշտ է շուրջօրյա կայուն էլեկտրամատակարարում։ Ընկերության պահանջը նա կապել է 1000 ՄՎտ հզորությամբ կայանի առկայության հետ։

Հ. Թումանյան
6

Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության (BND) նախկին ղեկավար Ավգուստ Հանինգը, Der Spiegel-ի տվյալներով, գաղտնի փաստաթղթերի հիման վրա զեկույց է կազմել Ադրբեջանի հետախուզության ներկայացուցչի համար։ Քննությունը դեռ պարզում է՝ արդյոք այն հասել է հասցեատիրոջը։

Հ. Թումանյան
5

Շաքիում կալանավորված Ադրբեջանի զինծառայող Նասիմի Մուսաևի նկատմամբ սկսված քննությունը կշարունակվի Հայաստանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս միջադեպը չի կապվում Ադրբեջանում պահվող հայ գերիների հնարավոր փոխանակման հետ։

Հ. Թումանյան
5

Երևանում ամռան ամիսներին օրական մոտ 1700 տոննա կենցաղային աղբ է գոյանում, ձմռանը՝ շուրջ 1200 տոննա։ Քաղաքի աղբահանությունն իրականացվում է 45 աղբատարով։

Հ. Թումանյան
10

Կոտայքի մարզում ավտոմեքենայից արձակված կրակոցներից երկու պարեկային ծառայող վիրավորվել է։ Ոստիկանությունը ձերբակալել է դեպքին առնչություն ունենալու մեջ կասկածվող երկու անձի։

Հ. Թումանյան
4

Կուսակցություններին ու դաշինքներին կատարված 202 ռիսկային նվիրատվությունների վերաբերյալ տեղեկությունները ամիսներ առաջ ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե։ Գերատեսչությունը նոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ ուսումնասիրությունները շարունակվում են։

Հ. Թումանյան
14

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Սանամյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։ Հոկտեմբերի 5-ի որոշման մեջ պաշտոնանկության պատճառը չի նշվում։

Հ. Թումանյան
7

Carlsberg Group-ը համաձայնության է հասել Հայաստանում PepsiCo-ի շշալցնող JI Pepsi Cola Bottler Armenia ընկերությունը գնելու շուրջ։ Գործարքի ավարտի համար անհրաժեշտ է Հայաստանի կառավարության կարգավորիչ հավանությունը։

Հ. Թումանյան
7

Երևանում կասեցվել է «Սիթի» ընկերությանը պատկանող հացի և լավաշի արտադրամասի գործունեությունը։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգման ընթացքում սանիտարահիգիենիկ խախտումներ է հայտնաբերել։