Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հոկտեմբերի 9-ին Թուրքմենստանում կայացած Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) գագաթնաժողովում առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ։ Այն նախատեսում է Իրանի և ԱՊՀ երկրների համագործակցության ընդլայնում՝ էներգետիկայի, առևտրի, տրանսպորտի, ներդրումների ու տեխնոլոգիաների ոլորտներում։
Փեզեշքիանի խոսքով՝ «ԱՊՀ+Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափը պետք է դառնա երկխոսության և համագործակցության ճկուն ու արդյունավետ մեխանիզմ։ Նրա ելույթը հրապարակել է իրանական Nournews գործակալությունը։
Համագործակցության ուղղությունների թվում նախագահը նշել է նաև հանքարդյունաբերությունը, ջրային ռեսուրսները, շրջակա միջավայրի պահպանությունը, զբոսաշրջությունն ու գիտական և մշակութային փոխանակումները։
Էներգետիկայի ոլորտում նա առաջարկել է զարգացնել տարածաշրջանային ցանց՝ էներգառեսուրսների արտադրության, փոխադրման և փոխանակման համար։ Այն պետք է ներառի նավթը, գազը, էլեկտրաէներգիան և վերականգնվող էներգիայի աղբյուրները։
Տրանսպորտային կապերին անդրադառնալիս Փեզեշքիանը նշել է, որ «Հյուսիս–Հարավ» և «Արևելք–Արևմուտք» միջանցքները պետք է դիտարկել որպես միասնական տարածաշրջանային ցանցի մասեր, այլ ոչ թե մրցակից նախագծեր։ Նա կարևորել է նաև Իրանի հարավային նավահանգիստների հնարավորությունների օգտագործումը։
Նախագահի խոսքով՝ տարածաշրջանային դիվանագիտությունը չպետք է սահմանափակվի հանդիպումներով։ Այն պետք է օգնի կառավարել ճգնաժամերը, պահպանել կապերը, կանխել հակամարտությունների սրացումը և զարգացնել գործնական համագործակցությունը։
Թուրքմենստանում Փեզեշքիանը հանդիպել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Վարչապետի աշխատակազմը հայտնել է, որ Փաշինյանն ընդգծել է երկկողմ համագործակցության հագեցած օրակարգը և իրանական ընկերությունների ներգրավվածությունը Հայաստանում իրականացվող ռազմավարական նախագծերում։
Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության (BND) նախկին ղեկավար Ավգուստ Հանինգը, Der Spiegel-ի տվյալներով, գաղտնի փաստաթղթերի հիման վրա զեկույց է կազմել Ադրբեջանի հետախուզության ներկայացուցչի համար։ Քննությունը դեռ պարզում է՝ արդյոք այն հասել է հասցեատիրոջը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Amazon-ի հնարավոր ներդրումների համար անհրաժեշտ է շուրջօրյա կայուն էլեկտրամատակարարում։ Ընկերության պահանջը նա կապել է 1000 ՄՎտ հզորությամբ կայանի առկայության հետ։
Արյան բազմաթիվ քննությունների արդյունքները քիչ են կախված վերջին սնունդից անցած ժամանակից։ Հարավային Կորեայում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ քաղցած մնալու պահանջը կարող է տարբեր լինել՝ կախված ստուգվող ցուցանիշից։
Մի ինքնաթիռի հետևում երկար սպիտակ գիծ է ձգվում, իսկ մյուսի հետևում երկինքը մնում է պարզ։ Այս տարբերությունը պայմանավորված է օդի վիճակով և շարժիչների աշխատանքով, ոչ թե ինքնին ապացուցում է «թունավոր նյութերի ցրում»։
ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը քննադատել է Հայաստանի ղեկավարության արտաքին քաղաքականությունը։ Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում նա Հայաստանի համար ամենավտանգավոր սցենարն անվանել է «նոր Ուկրաինայի» վերածվելը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Սանամյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։ Հոկտեմբերի 5-ի որոշման մեջ պաշտոնանկության պատճառը չի նշվում։
Wildberries-ը Հայաստանում գործարկել է WB Taxi տաքսի ծառայությունը։ Առաջին փուլում ծառայությունը վաղ հասանելիության ռեժիմով աշխատում է Երևանում և հասանելի է ընկերության աշխատակիցների ու գործընկերների համար, սակայն նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել օգտատերերի շրջանակը։
Lockheed Martin-ը Տեխասի Ֆորտ Ուերթ քաղաքում պաշտոնապես ներկայացրել է Գերմանիայի համար կառուցված առաջին F-35A Lightning II կործանիչը՝ «35+01» համարով։ Ինքնաթիռն իր առաջին թռիչքն իրականացրել էր սեպտեմբերի 8-ին։ Գերմանիան ընդհանուր առմամբ պատվիրել է 35 F-35A, որոնք աստիճանաբար փոխարինելու են երկրի հնացող Tornado ինքնաթիռներին։
2026 թվականի սեպտեմբերի 28-ին Starship-ն առաջին անգամ ուղեծրային թռիչք կատարեց՝ դառնալով մեկ արձակմամբ Երկրի ուղեծիր դուրս բերված ամենամեծ և ամենազանգվածեղ օբյեկտը։ Մոտ հիսուն մետր բարձրությամբ ու ինը մետր տրամագծով տիեզերանավի թռիչքն ուղեկցվեց տեխնիկական խնդիրներով, սակայն այն կարողացավ վերահսկելիորեն վերադառնալ Երկիր։ Արդյո՞ք սա նշանակում է, որ SpaceX-ը կհասցնի պատրաստվել NASA-ի՝ 2028 թվականի սեպտեմբերին նախատեսված լուսնային վայրէջքին։
Դուք փորձել եք գրել արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք հաճախակի խախտումների պատճառով։
Հասկացա
Ձեր մեկնաբանությունում ինչ-որ բան կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ այն կանցնի մոդերացիա։
Հասկացա
Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։
Կայքի կանոնների խախտումների պատճառով ձեր հաշվի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Եթե սա սխալ է, գրեք մեզ։
Հասկացա
Մեր զտիչները ձեր գործողություններում նկատել են արհեստական ակտիվության նշաններ։ Մի փոքր ընդմիջեք և վերադարձեք ավելի ուշ։
Հասկացա
Վերջին մեկնաբանությունները