#Էլ Նինյո

Հ. Թումանյան
4

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն ու Պարենի համաշխարհային ծրագիրը նախազգուշացրել են, որ 2026 թվականի դեկտեմբերից մինչև 2027-ի մայիսը 16 ճգնաժամային օջախում սննդի սուր պակասը կարող է խորանալ։ Ամենածանր վտանգի տակ են Սուդանը, Հարավային Սուդանը, Սոմալին, Նիգերիայի հյուսիսն ու Եմենը։

Հ. Թումանյան
2

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը 2027 թվականին 91 միլիոն մարդու աջակցելու համար ավելի քան 12 միլիարդ դոլար է խնդրում։ Ֆինանսավորման նվազման պատճառով կազմակերպությունը սահմանափակում է օգնության ընդգրկումը՝ միաժամանակ զգուշացնելով պարենային նոր համաշխարհային ճգնաժամի վտանգի մասին։

Հ. Թումանյան
3

Global Carbon Project-ի հաշվարկով՝ 2026 թվականին ածխաթթու գազի համաշխարհային արտանետումները կարող են հասնել 43,3 միլիարդ տոննայի՝ նախորդ տարվա 42,8 միլիարդի դիմաց։ Հանածո վառելիքից արտանետումների փոքր նվազումը չի փոխհատուցի հողօգտագործման փոփոխություններից արտանետումների աճը։

Հ. Թումանյան
2

Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ հումքային ապրանքներն այս տարի միջինում 23%-ով կթանկանան։ Մերձավոր Արևելքի պատերազմը, հացահատիկի մատակարարումների խափանումներն ու եղանակային ռիսկերը ճնշում են համաշխարհային շուկաները։

Հ. Թումանյան
4

NASA-ի համեմատական քարտեզներում 2026 թվականի Էլ Նինյոն ջրի բաշխմամբ նման է 1997–1998 թվականների հզոր իրադարձությանը։ Երկու դեպքում էլ սովորականից բարձր և տաք ջուրը հասնում է Հարավային Ամերիկայի ափերին, սակայն այդ նմանությունը դեռ չի կանխորոշում ձմռան եղանակը։

Հ. Թումանյան
7

NASA-ի նոր քարտեզները ցույց են տալիս, որ 2026 թվականի Էլ Նինյոյի ընթացքում Խաղաղ օվկիանոսի հասարակածային ջրերի որոշ հատվածներ ավելի կապույտ են դարձել։ Փոփոխությունը կապված է ֆիտոպլանկտոնի՝ ջրի վերին շերտում ապրող մանրադիտակային օրգանիզմների նվազման հետ։