2

«Պերմ» նոր ատոմային սուզանավը փոխանցվել է Ռուսաստանի ռազմածովային նավատորմին

Ռուսաստանի ռազմածովային նավատորմը նոյեմբերի 27-ին ստացել է «Յասեն-Մ» նախագծի «Պերմ» նոր ատոմային սուզանավը։ Փորձարկումներն ավարտած նավը նախատեսված է Խաղաղօվկիանոսյան նավատորմի համար։

«Յասեն-Մ» նախագծի «Կազան» ատոմային սուզանավը նավակայանում․ արխիվային լուսանկար, 2021 թ. մայիս
«Յասեն-Մ» նախագծի «Կազան» սուզանավը, արխիվային լուսանկար՝ 2021 թ. մայիս / © ՌԴ պաշտպանության նախարարություն, Mil.ru, Wikimedia Commons, CC BY 4.0

Սուզանավի վրա Անդրեևյան դրոշի բարձրացման արարողությունը տեղի է ունեցել Սևերոդվինսկի «Սևմաշ» նավաշինարանում՝ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Կրեմլը հայտնել է, որ նավը փոխանցվել է Ռուսաստանի ռազմածովային նավատորմին։

Ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Մոիսեևը զեկուցել է պետական փորձարկումների հաջող ավարտի մասին, հաղորդում է «Կոմերսանտը»։ Արարողությանը ներկա «Վեդոմոստիի» թղթակիցը գրում է, որ ընդունման-հանձնման ակտը ստորագրվել էր դեռ նոյեմբերի 10-ին։

«Պերմի» կառուցումը սկսվել է 2016 թվականի հուլիսին, իսկ ջրարկումը կատարվել է 2025 թվականի մարտին։ Այն չորրորդ սերնդի 885Մ՝ «Յասեն-Մ» նախագծի սուզանավ է, որը նախագծել է Սանկտ Պետերբուրգի «Մալախիտ» կոնստրուկտորական բյուրոն, կառուցել՝ «Սևմաշը»։

Սա «Յասեն-Մ» արդիականացված նախագծի հինգերորդ սուզանավն է և «Յասեն» ու «Յասեն-Մ» նախագծերի ընդհանուր շարքի վեցերորդը։ Ինչպես նշում է PortNews-ը, արդիականացված նախագծի առաջին նավը՝ «Կազանը», նավատորմին հանձնվել էր 2021 թվականի մայիսի 7-ին։

Ռուսական պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «Պերմը» առաջին սուզանավն է, որի ստանդարտ սպառազինության կազմում ներառված են «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռները։

Պուտինի խոսքով՝ «Պերմը» շուտով կմիանա Խաղաղօվկիանոսյան նավատորմին։ Նա նաև հայտարարել է մինչև 2030 թվականը նավատորմին ևս հինգ ատոմային սուզանավ հանձնելու ծրագրի մասին, որոնցից երեքը՝ «Յասեն-Մ» նախագծով։

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Նոյեմբերի 26, 11:05
Հ. Թումանյան

Դոնալդ Թրամփի վարչակազմը նոր մաքսատուրքեր է առաջարկել Չինաստանից, Եվրամիությունից և ևս 12 առևտրային գործընկերներից ներմուծվող ապրանքների համար՝ դա հիմնավորելով արդյունաբերական ավելցուկային հզորություններով։ Առաջարկները դեռ ուժի մեջ չեն մտել․ հանրային լսումները նախատեսված են 2027 թվականի հունվարի 25-ին։

Նոյեմբերի 26, 12:08
Հ. Թումանյան

ԱՄՆ բանակի առաջին Dark Eagle հիպերձայնային հրթիռային մարտկոցը լիովին համալրված է և պատրաստ է կիրառման, հայտարարել է հրթիռային սպառազինության ծրագրերը համակարգող գեներալ-լեյտենանտ Ֆրենկ Լոզանոն։ Նա չի բացահայտել, թե երբ և որտեղ է մարտկոցը հասել այդ կարգավիճակին։

Նոյեմբերի 26, 13:08
Հ. Թումանյան

«Հերա» տիեզերական սարքի նոր կադրերում երևում է Դիմորֆոս աստերոիդի վրա NASA-ի DART սարքի հարվածից մնացած խառնարանը, որը տարածվում է հարված ստացած կողմի ամբողջ լայնությամբ։ Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) պատկերներն ու առաջին արդյունքները ներկայացրել է նոյեմբերի 25-ին։

Նոյեմբերի 24, 16:07
Հ. Թումանյան

Արևմտյան Ավստրալիայի երկու հնավայրերի կենդանական մնացորդների ուսումնասիրությունը կասկածի տակ է դրել այն պատկերացումը, թե հնագույն մարդկանց բազմազան սննդակարգը պարտադիր սննդի պակասի հետևանք էր։ Հետազոտողների մեկնաբանությամբ՝ տարբեր կենդանիներ որսալը կարող էր լինել առատ, բայց փոփոխական պաշարներից օգտվելու ճկուն ռազմավարություն։

Նոյեմբերի 25, 08:06
Հ. Թումանյան

«Էվկլիդ» տիեզերական աստղադիտակը հայտնաբերել է քվազար, որը տեսնում ենք այնպիսին, ինչպիսին եղել է Մեծ պայթյունից ընդամենը 630 միլիոն տարի անց։ Դրա կենտրոնական սև խոռոչի զանգվածը գնահատվել է շուրջ 360 միլիոն արեգակնային զանգված․ այսքան վաղ ձևավորված հսկան նոր սահմանափակումներ է դնում սև խոռոչների աճի մոդելների վրա։

Նոյեմբերի 24, 17:07
Հ. Թումանյան

Quantum WIY Industries-ի հաղորդմամբ՝ SPYS որսացող անօդաչուն Ուկրաինայում խոցել է ռուսական ռեակտիվ «Գերան-5 Կ5-Կ» հարվածային անօդաչու։ Ընկերությունը համակարգը մշակում է արագընթաց թիրախներից քաղաքներն ու կենսական ենթակառուցվածքները պաշտպանելու համար։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն