#էներգետիկ անվտանգություն

Հ. Թումանյան
4

Հորմուզի նեղուցով մատակարարումների խափանումներին երկրների լրացուցիչ արձագանքը կարող է 2035-ին նավթի համաշխարհային պահանջարկը օրական 4,4 մլն բարելով նվազեցնել՝ արդեն հայտարարված քաղաքականությունների սցենարի համեմատ։ Այս հաշվարկը Միջազգային էներգետիկ գործակալությունը ներկայացրել է նոյեմբերի 19-ին հրապարակված World Energy Outlook 2026 զեկույցում։

Հ. Թումանյան
3

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը նոյեմբերի 12-ին Դուբլինում համախմբել է ավելի քան 40 երկրի առաջնորդների։ Հանդիպման շրջանակում Եվրամիությունը հայտնել է, որ Ուկրաինայի համար իր պահուստներից հատկացնում է 500 գեներատոր։

Հ. Թումանյան
2

Հորմուզի նեղուցով փոխադրումների խափանումներից ի վեր նավթի համաշխարհային պաշարներից օգտագործվել է գրեթե 1 միլիարդ բարել, հայտարարել է Աբու Դաբիի պետական ADNOC նավթային ընկերության ղեկավար Սուլթան Ահմեդ ալ Ջաբերը։ Նա նոյեմբերի 2-ին Աբու Դաբիում՝ ADIPEC 2026 համաժողովի բացմանը, զգուշացրել է մատակարարման պահուստների նվազման մասին։

Հ. Թումանյան
2

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին նոյեմբերի 1-ին հայտարարել է, որ Կատարի միջնորդությամբ քննարկվում է Հորմուզի նեղուցը երկու օրում բացելու առաջարկը։ Նրա խոսքով՝ վերջնական համաձայնություն դեռ չկա, իսկ ծրագրի իրականացումը կախված է Թեհրանի պայմանների ընդունումից։