2

Ավստրալիան և Ֆիլիպինները պաշտպանական համագործակցության նոր համաձայնագիր են ստորագրել

Ավստրալիան և Ֆիլիպինները նոյեմբերի 15-ին Մանիլայում ստորագրել են պաշտպանական համագործակցության նոր համաձայնագիր։ Մանիլայի գնահատմամբ՝ այն կհեշտացնի երկու երկրների զինված ուժերի համատեղ աշխատանքը և աղետներին արձագանքելու համակարգումը։

Ֆերդինանդ Մարկոս կրտսերը և Էնթոնի Ալբանիզին Մանիլայում՝ 2023 թվականին
Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերը և Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզին Մանիլայում, սեպտեմբերի 8, 2023 (արխիվային լուսանկար) / © Ֆիլիպինների նախագահի հաղորդակցության գրասենյակ, Wikimedia Commons

Ավստրալիայի արտաքին գործերի և առևտրի նախարարությունը հայտնել է, որ ստորագրմանը ներկա է եղել վարչապետ Էնթոնի Ալբանիզին։ Փաստաթուղթը զարգացնում է գործող հուշագրի դրույթները և ընդգրկում ծովային իրավիճակի մշտադիտարկումը, տեղեկությունների փոխանակումը, համատեղ ուսուցումն ու ենթակառուցվածքների զարգացումը։

Ֆիլիպինների պաշտպանության նախարար Խիլբերտո Թեոդորոն, ինչպես հաղորդում է Reuters-ը, ասել է, որ նոր փաստաթուղթը պարզեցնում է մյուս երկրի տարածքում ժամանակավորապես գտնվող զինծառայողների կարգավիճակի մասին գործող համաձայնագրի կիրառումը։ Նրա խոսքով՝ փոփոխությունները վերաբերում են նաև մարդասիրական օգնությանն ու արտակարգ իրավիճակներում համատեղ գործողություններին։

Երկու երկրների պաշտպանության նախարարները դեռ օգոստոսին հայտնել էին, որ նոր համաձայնագիրը փոխարինելու է 1995 թվականի հուշագրին։ Ստորագրումը տեղի է ունեցել Մանիլայում՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գագաթնաժողովից առաջ։

Հարավչինական ծովում Ֆիլիպինների և Չինաստանի տարածքային ու ծովային հավակնությունները մասամբ համընկնում են։ Ավստրալիան սատարում է 2016 թվականի միջազգային արբիտրաժի վճռին, ըստ որի՝ ծովի մեծ մասի նկատմամբ Չինաստանի պատմական իրավունքների հավակնություններն իրավական հիմք չունեն։ Պեկինը չի ընդունում վճիռը և պնդում է, որ Ֆիլիպինների ու նրա գործընկերների համատեղ զորավարժությունները մեծացնում են լարվածությունը։

Ավստրալիայի կառավարությունը նաև հայտարարել է, որ լրացուցիչ միջոցներ կհատկացնի Հարավարևելյան Ասիայի երկրների հետ ծովային համագործակցության իր ծրագրին։ Այդ ծրագրով նախատեսվում է օգնել տարածաշրջանի գործընկերներին ավելի արագ նկատել ծովային վտանգները և արձագանքել դրանց։

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Նոյեմբերի 13, 08:05
Հ. Թումանյան

Եվրոպական տիեզերական գործակալությունը նոյեմբերի 12-ին բաց հասանելիությամբ հրապարակել է «Էվկլիդ» տիեզերական աստղադիտակի մոտ 13 ամսվա դիտումների տվյալները։ Դրանք աստղագետներին կօգնեն կազմել Տիեզերքի եռաչափ քարտեզ և ուսումնասիրել մութ նյութի բաշխումը։

Նոյեմբերի 13, 10:03
Հ. Թումանյան

Մեծ Բրիտանիայի իրական համախառն ներքին արդյունքը հուլիսից սեպտեմբեր աճել է 0,7 տոկոսով՝ նախորդ եռամսյակի 0,5 տոկոսի դիմաց։ Աճի հիմնական աղբյուրը ծառայությունների ոլորտն էր։

Նոյեմբերի 13, 11:09
Հ. Թումանյան

Ամերիկյան Kraus Hamdani Aerospace ընկերությունը նոյեմբերի 12-ին հայտնել է, որ ԱՄՆ բանակն իր գնումների ծրագրերից մեկի համար ընտրել է K1000ULE էլեկտրական անօդաչու թռչող սարքը։ Ընկերությունը չի հրապարակել պատվերի ծավալը կամ մատակարարման ժամկետները։

Նոյեմբերի 13, 08:05
Հ. Թումանյան

Եվրոպական տիեզերական գործակալությունը նոյեմբերի 12-ին բաց հասանելիությամբ հրապարակել է «Էվկլիդ» տիեզերական աստղադիտակի մոտ 13 ամսվա դիտումների տվյալները։ Դրանք աստղագետներին կօգնեն կազմել Տիեզերքի եռաչափ քարտեզ և ուսումնասիրել մութ նյութի բաշխումը։

Նոյեմբերի 13, 10:03
Հ. Թումանյան

Մեծ Բրիտանիայի իրական համախառն ներքին արդյունքը հուլիսից սեպտեմբեր աճել է 0,7 տոկոսով՝ նախորդ եռամսյակի 0,5 տոկոսի դիմաց։ Աճի հիմնական աղբյուրը ծառայությունների ոլորտն էր։

Նոյեմբերի 13, 19:04
Հ. Թումանյան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կկրկնապատկի Մեքսիկայից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը, եթե Մեխիկոն չկանգնեցնի դեպի ԱՄՆ շարժվող միգրանտների խմբերին։ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի խոսքով՝ 2025 թվականի հունվարից ի վեր այդպիսի որևէ խումբ չի հասել ԱՄՆ-ի սահմանին։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն