#միջազգային անվտանգություն

Հ. Թումանյան
2

Ժնևում 128 պետություն համաձայնել է 2027–2028 թվականներին մշակել մահաբեր ինքնավար զինատեսակների կիրառումը կարգավորող միջազգային փաստաթուղթ։ Առայժմ որոշված չէ՝ այն իրավաբանորեն պարտադիր ուժ կունենա, թե ոչ։

Հ. Թումանյան
5

Դանիայի խորհրդարանը նոյեմբերի 19-ին միաձայն հավանություն է տվել Գրենլանդիայի անվտանգության վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնագրին։ Փաստաթուղթն ընդլայնում է ամերիկյան ռազմական ներկայության հնարավորությունները՝ վերահաստատելով Դանիայի Թագավորության ինքնիշխանությունն ու գրենլանդացիների ինքնորոշման իրավունքը։

Հ. Թումանյան
2

INTERPOL-ի Shams II հակաահաբեկչական գործողության ընթացքում իրավապահները ջիհադական խմբերի հրապարակած նյութերից առանձնացրել են 108 076 դեմքի պատկեր։ Արհեստական բանականության գործիքներով տվյալների մաքրումից և մասնագետների ստուգումից հետո ստացված պատկերների համեմատությունը թույլ է տվել նույնականացնել ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի։