#ջրի աղտոտում

Հ. Թումանյան
26

Թաիլանդը նախատեսում է արգելել հազվագյուտ հողային տարրերի արդյունահանման համար օգտագործվող քիմիկատների արտահանումն ու տարանցումը՝ Մյանմայից եկող գետերի աղտոտման դեմ պայքարելու նպատակով։ Կառավարությունը նաև պատրաստվում է Չինաստանի և Մյանմայի հետ քննարկել աղտոտման աղբյուրների վերահսկումը։

Հ. Թումանյան
3

Յուկատան թերակղզու երկու լճի հատակից վերցված նմուշները ցույց են տվել, որ հին մայաների բնակավայրերի մոտ սնդիկի պարունակությունը դարեր շարունակ գերազանցել է այսօր ջրային կենդանիների համար վտանգավոր համարվող շեմերը։ Նույն ժամանակաշրջանի նստվածքներում նվազել են ջրիմուռների և մի շարք այլ օրգանիզմների հետքերը։