#Science Advances

Հ. Թումանյան
17

«Չանէ-6»-ի բերած լուսնային գրունտը և «Չանէ-4»-ի չափումները օգնել են տարբերակել Լուսնի հակառակ կողմը ձևավորած հնագույն բախումների հետքերը։ Նոր վերլուծությամբ՝ Հարավային բևեռ–Էյթքեն հսկա ավազանը ձևավորվել է մոտ 4,34 միլիարդ տարի առաջ, իսկ դրա ներսում գտնվող Ապոլոն ավազանը՝ ավելի ուշ՝ մոտ 4,2 միլիարդ տարի առաջ։

Հ. Թումանյան
5

Քվինսլենդի համալսարանի ֆիզիկոսները վերելակի հակակշռի շարժումով կոդավորել են հաղորդագրություն և այն վերականգնել աղյուսե պատի մյուս կողմում՝ չափելով ձգողական դաշտի փոփոխությունները։ Փորձում փոխանցման հեռավորությունը մոտ 0,7 մետր էր, իսկ արագությունը՝ րոպեում մեկ բիթ։

Հ. Թումանյան
4

Գիտնականները պարզել են, թե ինչպես է դրոզոֆիլան հարսնյակի անշարժ փուլում սահմանափակում ջրի կորուստը։ Պաշտպանող լիպիդային շերտը ձևավորվում է դեռ թրթուրի կուտակած պաշարներից, իսկ դրա սինթեզին մասնակցող ֆերմենտի բացակայությունը շոգ ու չոր պայմաններում կարող է մահացու լինել։

Հ. Թումանյան
3

Յուկատան թերակղզու երկու լճի հատակից վերցված նմուշները ցույց են տվել, որ հին մայաների բնակավայրերի մոտ սնդիկի պարունակությունը դարեր շարունակ գերազանցել է այսօր ջրային կենդանիների համար վտանգավոր համարվող շեմերը։ Նույն ժամանակաշրջանի նստվածքներում նվազել են ջրիմուռների և մի շարք այլ օրգանիզմների հետքերը։

Հ. Թումանյան
2

Մոտ 7300 տարի առաջ Կիկայ-Ակահոյայի աղետալի ժայթքումից հետո Ճապոնիայի որոշ շրջաններում բնակչությունը կտրուկ նվազել է, իսկ մյուսներում աճը շարունակվել է։ Հնագիտական տվյալների նոր վերլուծությունը ցույց է տալիս, որ աղետի հետևանքները չեն տեղավորվում համատարած կործանման կամ անխափան շարունակականության պարզ պատկերում։