#Nature Communications

Հ. Թումանյան
13

MIT-ի հետազոտողները համադրել են հակաբակտերիալ նյութի տեղային ակտիվացումն ու արյան մեջ դրա ավելցուկը չեզոքացնող սպիտակուցը։ Մկների թոքաբորբի մոդելներում համակցությունը նվազեցրել է թոքերի բակտերիալ բեռը՝ միաժամանակ սահմանափակելով լյարդի վնասումը։

Հ. Թումանյան
6

Բալթիկ ծովում անցկացված շարունակական չափումները ցույց են տվել, որ ամառվանից աշուն անցնելիս փոխվում են ծովի և մթնոլորտի միջև փոխանակվող օրգանական միացությունների կազմն ու հոսքերը։ Որոշ ծծմբային միացությունների արտանետումները գրեթե զրոյացել են, մինչդեռ այլ նյութերի կլանումը շարունակվել է։

Հ. Թումանյան
9

Ձեռքը սեփական մարմնի մաս զգալու հետ կապված ուղեղային ակտիվությունը կարող է սկսվել դեռ հպումից առաջ։ Շվեդիայում անցկացված փորձով հետազոտողները տարբերակել են այդ զգացողությանն ուղեկցող երեք փուլ՝ սպասումից մինչև տեսողական և շոշափողական ազդակների համադրում։

Հ. Թումանյան
16

Տոկիոյի և Հյուսիսարևմտյան համալսարանների հետազոտողները լույսի օգնությամբ ծակոտկեն բյուրեղում ստեղծել են ռադիկալների զույգեր՝ ընտրողաբար բևեռացնելով դրանց սպինային վիճակներից մեկը։ Փորձում այդ բևեռացման պահպանման տևողությունը փոխվել է՝ կախված բյուրեղի ծակոտիներում գտնվող նյութից։

Հ. Թումանյան
4

Կլիմայական մոդելների համաձայն՝ այս դարում շոգի որոշ ալիքներ կարող են գերազանցել վերջին տարիների ռեկորդները նույնիսկ ցածր արտանետումների դեպքում։ Բարձր արտանետումների սցենարներում որոշ շրջաններում ծայրահեղ շոգը կարող է ամիսներ տևել։

Հ. Թումանյան
2

Գիտնականները նկարագրել են PNGaseA ֆերմենտը, որով նորածինների աղիքներում հանդիպող Bifidobacterium bifidum բակտերիաները կարող են շաքարներն անջատել կարճ սպիտակուցային շղթաներից։ Աշխատանքը բացահայտում է կրծքի կաթի բաղադրիչների օգտագործման մի մեխանիզմ, որը կարող է օգնել ավելի լավ հասկանալ աղիքային միկրոբիոմի ձևավորումը։

Հ. Թումանյան
2

Տոկիոյի համալսարանի հետազոտողները մշակել են մեթոդ, որը վայրկյանում ստանում է կենդանի բջջի 19,2 եռաչափ քիմիական պատկեր։ Առանց ներկանյութերի աշխատող համակարգով նրանք հետևել են բջջի ներսում լիպիդային կաթիլների շարժմանը։

Հ. Թումանյան
3

Սինգապուրի և Չինաստանի ֆիզիկոսները ցույց են տվել, որ էլեկտրոնների փնջի ու սիլիցիումային ցանցի փոխադարձ դիրքը փոխելով՝ կարելի է կառավարել առաջացող լույսի շրջանային բևեռացումը։ Փորձում բևեռացման աստիճանը հասել է 0,87-ի՝ առանց բարդ քիրալ կառուցվածք պատրաստելու։

Հ. Թումանյան
3

Մարդիկ սննդի, ձկնաբուծության, սիրողական ձկնորսության և ակվարիումների համար օգտագործում են ուսումնասիրված քաղցրահամ ձկների տեսակների 26%-ը։ Նոր վերլուծությունը ցույց է տվել, որ հատկապես ձկնաբուծությունն ու սիրողական ձկնորսությունը կենտրոնանում են հազվագյուտ մարմնակազմությամբ տեսակների վրա, որոնց հնարավոր կորուստը կարող է անհամաչափորեն աղքատացնել ձկների ձևաբանական բազմազանությունը։

Հ. Թումանյան
4

Միջազգային խումբը մագնեզիումի դիբորիդում գրանցել է էլեկտրոն-խոռոչ զույգերի գրգռումների շարունակական տիրույթը՝ Լինդհարդի կոնտինուումը։ Ռենտգենյան չափումը հնարավորություն է տվել առանձնացնել ազդանշանը, որը սովորական մեթոդներում գրեթե կորչում է մետաղի էլեկտրոնների ընդհանուր արձագանքի մեջ։

Հ. Թումանյան
3

Չինաստանի հետազոտողները մշակել են DNA-SaM համակարգը, որը թվային ֆայլերը ԴՆԹ-ի հաջորդականությունների է վերածում և փոխարինում կենսաքիմիական գործընթացներին խանգարող հատվածները՝ պահպանելով տեղեկությունը։ Լաբորատոր փորձերում նրանք վերականգնել են ԴՆԹ-ում պահված տվյալները, իսկ բակտերիաներում ստուգել՝ արդյոք տեղեկությունը պահպանվում է բազմացման ընթացքում։

Հ. Թումանյան
3

Էլեկտրագնացքների արագացումն ու արգելակումը համակարգելով՝ հնարավոր է դրանց շարժման էներգիան օգտագործել էլեկտրացանցի հավասարակշռման համար։ Նոր հաշվարկի համաձայն՝ դա կարող է նվազեցնել նոր էներգակուտակիչների անհրաժեշտությունը, սակայն գործնական փորձարկումները դեռ առջևում են։

Հ. Թումանյան
4

Եղանակի օրական փոփոխությունները հաշվի առնելիս սառցադաշտերի ապագա կորուստն ավելի մեծ է ստացվում, քան ամսական տվյալներով հաշվարկելիս։ Նոր ուսումնասիրության մոդելում այդ տարբերությունը մինչև 2100 թվականը ծովի միջին մակարդակի բարձրացմանը հավելյալ 20–33 միլիմետր է ավելացնում՝ միայն սառցադաշտերի հաշվին։